ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարի «բեսպրեդել» հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ բուն հարցին անցնելն, ուզում եմ արձանագրել իմ՝ «Միշիկ-Սաշիկ»-ների հետ բացառապես որևէ կապ չունենալու հանգամանքը, ավելին՝ տեսնում եմ ոչ հեռավոր ապագայում նրանցից յուրաքանչյուրի արժանի, սակայն օրենքով ապացուցված և բացառապես օրինական պատժի տեսլականը։ Կրկին պնդում եմ, որ ասվածս ամենևին չի նշանակում, որ չպետք է բացահայտվեն կամ պատժվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հնարավոր կոռուպցիոն գործողությունները, բայց դա չի ենթադրում, որ կառավարության անդամը պետք է ուղիղ հեռարձակմամբ՝ այն էլ հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, բարձրացնի կամ քննարկի իրենից հերքում պահանջող դատական ակտի իրավաչափության կամ ոչ իրավաչափության հարցը, երբ բոլորին այդ պահին հուզում է ոչ թե Վճռաբեկ դատարանի կողմից կայացված ակտի էությունն ու բովանդակությունը, այլ ստեղծված տագնապի և դրա հնարավոր հանգուցալուծմանը վերաբերող հարցերը։

Սակայն սա չարյաց փոքրագույնն է, իսկ ամենաուշագրավն այն է, երբ Արսեն Թորոսյանը սեփական կամ անձնական տիրույթում ունեցած խնդիրը, այն էլ՝ չհիմնավորված գնահատականներով, հրամցնում է շոկի ենթարկված ժողովրդին ու դարձյալ՝ կապելով այն մարդկանց մեծամասնության կարծիքի հետ։ Այո, ոչ ոք չի ժխտում դատական համակարգի մի մասի կամ որոշ դատավորների նկատմամբ ժողովրդի կամ նրա մի մասի ունեցած վստահության բացակայության փաստը, սակայն դա իրավունք չի վերապահում մեծամեծ պաշտոնյային նման հայտարարություներ անել։

Երեկ Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ չի վստահում դատական համակարգին, ինչպես որ չի վստահում դրան ժողովրդի մեծ մասը։ Բոլորիս հայտնի է այն փաստը, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը հօգուտ Արա Մինասյանի կայացրել է դատական ակտ՝ Արսեն Թորոսյանին պարտավորեցնելով հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունը։ Չմանրամասնենք դատավարական ընթացակարգն ու ակտի բուն բովանդակությունը, սակայն ունենք մի անհերքելի փաստ, որ այն ստացել է օրինական ուժ։ Դարձյալ ստիպված եմ հիշեցնել իրավական Հայաստանի իրավունքը «սիրող» և «հարգող» «հպարտներին», որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադի՛ր են և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության և եթե հավատանք, որ նոր Հայաստանը իրավական պետություն է, ապա ամրագրված օրենքները պետք է գործեն և պատժվեն բոլոր նրանք, ովքեր այն խախտել են՝ անկախ իրենց ունեցած կարգավիճակից։ Մի՞թե թույլատրելի է նման հայտարարություն անելը մի պաշտոնյայի կողմից, որին այս ճգնաժամային օրերին վստահված է մի ամբողջ ժողովրդի առողջություն։ Պատասխանը միանշանակ է և որևէ այլ քաղաքակիրթ երկրում նման բեսպրեդել հայտարարությունը կավարտվեր դրա հեղինակի պաշտոնանկությամբ։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular