ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թաղայինի վիզը կպոկեմ»․ Բլեյանի դպրոցում աշակերտ են ծեծել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ գիշեր Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցչուհին հարվածել է 3-րդ դասարանի աշակերտին, ով Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է։

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն. «Նման բան եղել է։ Երեխայի ծնողն է հաղորդում ներկայացրել»։

Կապ հաստատեցինք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ով արդեն իսկ ծանոթ լինելով թեմային, բավական վրդովված էր։ «Մեր կրթահամալիրում նման բան չի եղել։ Էդ ո՞նց է, որ ոստիկանության մի հատ թաղային բանավոր զանգում է մեր փոխտնօրենին, ով ասում է, որ նման բան չի եղել ու թողնում գնում են։ Ոստիկանությունը չէ՞ որ պետք է գա մեզ ցույց տա ծնողի գրավոր հաղորդումը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուղղակի բացառվում է նման դեպքը, 25 տարի բացառվել է, հիմա էլ է բացառվում։ Դուք հիմա ի՞նչ եք ուզում ինձանից։ Ես ասում եմ` նման բան չի եղել։ Ես երեկ բոլոր հնարավոր «կանալներով» ճշտել եմ, որ այդպիսի բան չի եղել։Բայց եթե ոստիկանությունը խոստացել է ու կգա կգտնի նման բան, թող հրապարակի։ Ես թաղայինի վիզը կպոկեմ... մի հատ քնձռոտ թաղային... Իրենք ոստիկան են, թող իրենց գործողություններն անեն, ի՞նչ եք ուզում»,- ափերից դուրս գալով՝ պատասխանեց Բլեյանը։

Կրթահամալիրի տնօրենն այնքան բարկացած էր, որ դեպքի մասին մեր հարցադրումներն ընկալում էր որպես հարցաքննություն. «Դուք հիմա ինձ հարցաքննո՞ւմ եք։ Վերջին անգամ եմ ասում՝ նման բան չի եղել։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ ծեծել կամ հարվածել բառը չօգտագործեք։ Ես չգիտեմ՝ ինչ երեխայի մասին է խոսքը։ Հիմա ես ոստիկանությանը կասեմ՝ թաղայինին բերման կենթարկեն, որովհետև իրենք արդեն դուրս են գալիս բոլոր «բաներից», իրենք ոստիկան են, չէ՞, թող գործ անեն։ Կրթահամալիրի բարի համբավի հետ են խաղում»։

Մեր պարզաբանմանը, թե ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն, հաղորդման մեջ երեխայի ծնողը նշել է, որ իր երեխային ուսուցչուհին հարվածել է, ոչ թե՝ ծեծել՝ բառի բուն իմաստով, Աշոտ Բլեյանը նշեց՝ իրենց մոտ երեխայի նկատմամբ անթույլատրելի ֆիզիկական որևէ շփում չի եղել. «Մեր մոտ երեխայի նկատմամբ ֆիզիկական ոչ թույլատրված շփում չի եղել»։

Նա ուշագրավ միտք արտահայտեց, որից կարելի է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, երեխայի նկատմամբ բռնություն եղել է։

«Եթե թաղային կոչվածը կրթահամալիրի տնօրենի հետ խոսեր կամ վեր կենար գար, ասեր՝ ով է երեխան, ով է ուսուցիչը, մենք կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը, միգուցե երրորդ անձ է, տեսականորեն հնարավոր է։ Այդ երեխան երկարօրյայի երեխա է, հնարավոր է, որ երկարօրյայի ժամանակ է եղել, հնարավոր է՝ փողոցում է եղել ու երեխային թվացել է, թե ուսուցիչ է եղել։ Եթե նման բան լինի, մենք առաջինը ուսուցչին ամենախիստ ձևով կպատժենք»։

Մինչ այս ուշագրավ հայտարարությունը, Աշոտ Բլեյանը համառորեն հրաժարվում էր ասել, թե որ երեխայի մասին է խոսքը, քանի տարի է այդ երեխան սովորում իրենց կրթահամալիրում և այլն, պատճառաբանելով, որ ինքը ոչինչ չգիտի, ու լրատվամիջոցները խոսում են երևակայական դեպքի մասին։ Հատուկ շեշտում ենք՝ ոստիկանոսւթյունը մեզ տեղեկացրեց, որ նման դեպք եղել է, չնայած Բլեյանը համառորեն հրաժարվում է այն ընդունել։

Քրիստինա Աղալարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular