Գյուրիում ծեծված 13-ամյա երեխայի եղբայրը գալիս է Հայաստան․ խնամակալ դեռ չի նշանակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեղի է ունեցել Գյուրիում մոր ընկերոջ կողմից դաժանորեն ծեծված 13-ամյա աղջկա խնամակալության հարցով հանձնաժողովի նիստը։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը Newmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ այսօրվա նիստում խնամակալության հարցը չի որոշվել։
Աղջնակի չափահաս եղբայրը վերադառնում է Հայաստան։ Որոշել են հանդիպել նրա հետ, փորձել համոզել այդքան կտրուկ չհրաժարվել քրոջից։
Բացի այդ, Գյումրիի խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովը որոշել է լսել երեխային, հաշվի առնել նրան կարծիքը։
Խնամակալ չի որոշվել նաև այն պատճառով, որ երեխան դեռ երկար պիտի բուժվի։ Հայտնի չէ, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առողջական ինչ խնդիրներ կունենա, ինչ բուժում կանցնի։
Ընտանիքը կամ անձը, որը պատրաստ է ստանձնել աղջկա խնամակալությունը պիտի նաև դրան պատրաստ լինի։
Հանձնաժողովը որոշում է կայացրել աղջկա և նրա անչափահաս եղբոր կարգավիճակի մասով։ Երեխաներն արդեն երկկողմանի ծնողազուրկի կարգավիճակ ունեն։ Նրանք կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, կօգտվեն կարգավիճակից բխող սոցիալական պաշտպանվածությունից։