ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի բնակիչը 6 հոգու սպանելու պատվեր է տվել. Դիակները թաղելու տեղն ընտրել են. ԱԱԾ-ն բացահայտել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետեւողական պայքար մղելով անձնական եւ հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչներից մեկը, շահադիտական դրդումներով, պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ, խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, եւ սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաեւ 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։

Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։

Չբավարարվելով արդյունքով՝ ստացված պատվերն ավարտին հասցնելու եւ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը եւ առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը։

Բացի դրանից, նպատակադրվելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նաեւ 5 ՀՀ քաղաքացու, պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաեւ այդ անձանց տեղաշարժը՝ այդ գործընթացին ներգրավելով նաեւ իր մյուս ծանոթին՝ պատվերով սպանության իրականացման դյուրին պայմանների եւ ժամանակի ընտրությունը թողնելով իր հայեցողությանը։

Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու եւ իրականացնելու նպատակով կազմակերպիչը կատարողի համար Երեւան քաղաքում վարձակալել է բնակարան, տրամադրել է տրանսպորտային միջոց, քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք է բերել եւ տվել «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ եւ դրանց տրամաչափի փամփուշտներ, որոնք մինչեւ 2020 թ. փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։

Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու եւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, կազմակերպիչը կատարողի հետ քննարկել եւ ընտրել է համապատասխան վայրեր ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում։

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել եւ ձերբակալվել են։ Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, անհերքելի ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ սպանությունների նախապատրաստման շարժառիթները, պատվիրատուներին եւ հանցավորության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը, հնարավոր այլ՝ այդ թվում արտերկրում կատարած  հանցադեպերը պարզելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular