ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրույթ առ դրույթ ներկայացրել ենք այն կետերը, որոնք վիճահարույց են եւ հետագայում կարող են խնդիրներ առաջացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ֆեսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԵՎ ԿՐԿԻՆ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաոսից խուսափելու հրամայականը

Հարգելի գործընկերներ,

Այս հղմամբ`

հասանելի է մեր վերլուծությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի եւ կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ: Վերլուծությունում դրույթ առ դրույթ ներկայացված են օրենքների նախագծերի փաթեթի այն կետերը, որոնք վիճահարույց են եւ հետագայում կարող են առաջացնել խնդիրներ: Ես չեմ խորշում եւս մեկ անգամ ընդգծել, որ ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ եւ պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին եւ երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ:

Նախագծի հեղինակներին հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Եթե անգամ դուք, կամ ես խորացել ենք ու գիտենք այս ինստիտուտի նրբությունները, օրենքում գրված ամեն դրույթի տրամաբանությունը, դա ամենեւին այդպես չէ կիրառող մարմնի ամեն աշխատակցի դեպքում: Հատկապես քաղաքական ցուցումի դեպքում իրենց վատ իմացությամբ նրանք կարճաժամկետ վնասելու են քաղաքացուն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով` պետությանը:

Դատախազությանն էլ կոչ եմ անում զգոն եւ ուշադիր լինել, հատկապես այս դեպքում չտրվել գայթակղությանը, այս դեպքում մարդկանց գույքի, սեփականության հետ եք գործ ունենալու, ու ամեն մի սխալը դառնալու է անձամբ ձեր, հետո` քաղաքական պատվիրատուի ու պետության խնդիրը: Եթե ամեն ինչ անեք օրինական, ապա բոլորս կշահենք։

Մեր դիտարկումները ուղարկվել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ խմբակցություններ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Հ.Գ. Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարը, անդրադառնալով բռնագանձման ենթակա գույքի համար սահմանված 25 միլիոն դրամի շեմին, նշել էր. «Նախապես նույնիսկ հիսուն միլիոն էր դրված, սակայն միջազգային փորձաքննություններից հետո վերանայեցինք:»

Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը դիմել էր նախարարին` խնդրելով տրամադրել միջազգային փորձագետների կարծիքների պատճենները կամ գոնե նշված կարծիքներից քաղվածքները, որոնցով առաջարկում է նվազեցել շեմը: Երեկ նախարարությունից մեզ տրամադրեցին պատասխան, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, եւ հարցման պատասխանը կտրամադրվի, ոչ թե հինգօրյա այլ, երեսունօրյա ժամկետով: Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ երեսուն օրը: Տպելու, թե ՞ պատճենելու համար: Հինգ օրում գոնե քաղվածքը կարո՞ղ էիք տպել կամ պատճենել: Թե՞ չունեք ու հիմա եք խնդրել ձեզ տան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular