ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը՝ «Վստրեչի» խաչմերուկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային կյանքում հայտնվեց նոր դեմք՝ Արամ Վարդանյան (Վստրեչի Ապեր)։  Նա այսօր ամենավարկանիշային դեմքերից մեկն է։ Նրա մուտքը շռնդալից էր, նա կուսակցական չէ, քաղաքական ելույթներ չի ունեցել, չի քայլել, սուտ խոստումներ չի տվել։ Ուղղակի ստացվեց այնպես, որ սեփական տուն  ոստիկանության ներխուժումից հետո  մարդիկ սկսեցին նրա  մասին իմացած պատմությունները հրապարակայնացնել։

 

Ու հանկարծ պարզվեց, որ Արամ Վարդանյանը կարգին մարդ է։ Մինչ այդ նրա մասին խոսում էին բացառապես «քրեական հեղինակություն»  ձևակերպումով։ Բայց մի օր պարզվեց, որ այդ մարդը շատ դժվար պահերին իրեն պահել է ընդգծված պարկեշտ և, վստահ լինելով, որ ինքը ճիշտ է՝ վտանգի տակ է դրել սեփական անձը։

 

Նույնիսկ այն չէ էականը, որ ում համար նա շատ մեծ բան էր արել, տարիներ հետո դա չեն հիշի, դա չեն գնահատի։ Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ Հայկ Գևորգյանը կամ Փաշինյանների ընտանիքից որևէ մեկը կգնար այդ տուն և զուտ մարդկային աջակցություն կհայտներ տնեցիներին, հինգ տարեկան երեխային։ Պարզապես կարող էին հինգ րոպեով մտնել տուն՝ ուղղակի ցույց տալու համար, որ նրա արած լավությունը չեն մոռացել, չեն ուրացել։ Այդքան բան կարող էին, պարտավոր էին անել։

 

Ի դեպ, երբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, փաշինյանական մեդիահամակարգը, ի թիվս այլ բաների, նրան մեղադրում էր քրեականների հետ մոտիկություն անելու մեջ ու նշվում էր նաև Վստրեչի Ապերի անունը։  

 

Ու հիմա պարզվում է, որ հենց այդ լուրերը տարածողներն իրենք են շատ սերտ կապեր ունեցել վստրեչի Ապերի հետ։ Չէ, նրանք ընկեր չեն եղել, նրանք խնդրել են օգնություն, և այդ մարդը նրանց օգնել է։ Ու դա եղել է մի քանի տարի շարունակ։ 
Փաստորեն ստացվում է, որ այս իշխանությունը ստի լիմիտ չունի։ Ինչպես հայտնի է՝ «բռնեք գողին» առաջինը բացականչում է գողը։ Սա՝ որպես հետևություն բոլորիս համար։

 

Մարինե Սուքիասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular