Ողբերգական դեպք Շիրակի մարզում. մայրը 12-րդ դասարանի տղային հայտնաբերել է անասնագոմում՝ կախված
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.
Սեպտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Քեթի գյուղի գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ գյուղի անասնագոմերից մեկում տղա երեխայի կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներ:
Անասնագոմում հայտնաբերվել է գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Կ. Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դին հայտնաբերել է մայրը, ով դեպքի մասին տեղեկացրել է գյուղապետին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: