ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շինարարական մաֆիան կասեցրեց Ծառուկյանի սկսած ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեի Աբովյանի մարզային վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին:

Վերջինս մեղադրվում է նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխար­գելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ դիտավորությամբ չի կատարել իր պար­տա­կանությունները:

Վահագն Գևորգյանը հայտնի է նրանով, որ դեռևս մեկ տարի առաջ ունենալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառույանի, ինչպես նաև աբովյանիցիների աջակցությունը հաղթեց իշխող Քաղաքացիական պայմանագաիր կուսակցության թեկնածուին, դրանով սառը ջուր լցնելով թավշյա հեղափոխության անկասելի թվացող հաղթարշավի վրա:

 

Երկար ժամանակ իշխանությունը ամենաանհեթեթ մեղադրանքներն էր ներկայացնում Գևորգյանին, բայց դրանք ոչ մի կերպ չէին կպնում, և հիմա թվում է թե ինչ որ բան գտել են, նրան «պատժելու» համար: Չնայած այս քրեական գործը իրականում ուղղված է ոչ այնքան Գևորգյանի,որքան Գագիկ Ծառուկյանի դեմ:

Ինչի մասին է խոսքը: Դեռևս երկու տարի առաջ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է Աբովյանում բազմաբնակարան շենքեր կառուցել, որոնք ինքնարժեքով տրվելու են նորաստեղծ ընտանիքներին: Այդ բնակարանների գները գրեթե անտրամաբանական ցածր էին 350 դոլար մեկ քառակուսի մետրի համար, և այն էլ ներքին հարդարմամբ: Սկզբում խոսք էր գնում 4 բազմաբնակարան շենքի մասին, բայց պարզվեց որ պահանջարկը շատ մեծ է, և Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց կառուցել միանգամից 19 բարձրահարկ: Ծառուկյանը իր միջոցներով հողատարածք էր ձեռք բերել,մի քանի հողատարածքների սեփականատերերի հետ էլ պայմանավորվել էր, և ստացել նրանց համաձայնությունը իրենց տարածքում շինարարություն իրականացնելու մասին, ստացել էր համապատասխան շինթույլտվությունը և սկսել իր խոստացած ծրագրի իրականացումը,որին սպասում էին հազարավոր նորապսակ զույգեր:

Բայց իշխանությունը քրեական գործ է հարուցում Աբովյանի քաղաքապետի նկատմամբ և կասեցնում շինարարության իրականացումը: Սա ունի միայն մեկ և շատ պարզ բացատրություն, իշխանությունը դեմ է այդ շինարարության իրականացմանը և ոչ մի գնով թույլ չի տա,որ այն իրականանա: Դրա համար կա երկու շատ կարևոր հանգամանք, որը հաշվի չէր առել Ծառուկյանը շինարարությունը սկսելուց առաջ:

 

Այս շինարարության հաջող ավարտը և բնակարանների հանձնումը սեփականատերերին կտրուկ կբարձրացնեին Ծառուկյանի քաղաքական վարկանիշը: Մարդիկ Ծառուկյանին կնայեին ոչ միայն որպես մի մարդու, ով օգնության ձեռք է մեկնում սոցիալապես անապահովներին, այլ որպես մեկի, ով օգնում է մարդկանց սկսել իրենց նոր կյանքը նոր բնակարանից: Սա կմնար մարդկանց գիտակցության մեջ տարիներ շարունակ:

Բայց կա մի ավելի կարևոր հանգամանք, որը դուրս է բերում այս շինարարությունը ներհայաստանյան մակարդակ: Եթե պարզվեր, որ Աբովյանում ներքին հարդարմամբ նորակառույցի գինը 350 դոլար է, ապա մարդկանց մոտ տրամաբանական հարց կառաջանար, այդ դեպքում ինչու է Երևանում այդ նույն բնակարանը մի քանի անգամ ավելի թանկ: Ճիշտ է Երևանում թանկ է այն հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակարանը, բայց դա չի կարող այդքան նշանակալի ազդեցություն ունենալ գնագոյացման վրա:

Մարդիկ կհասկանային որ Աբովյանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Երևանում գործում է շինարարական մաֆիա, որը ուղղակի թույլ չի տալիս բնակարանների գների իջեցում և դրա մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի նաև իշխանությունը,որովհետև այդ մաֆիայի գոյությունը հնարավոր չէ առանց իշխանության մասնակցության կամ գոնե թողտվության:

Ի դեպ մի զարմանալի հանգամանք ևս կբացահայտվեր: Պետությունը վերջին 10 տարիներին Երևանում էլ էր սոցիալական բնակարան կառուցում և տրամադրում տարբեր մասնագիտության տեր մարդկանց, բայց քառակուսին 500 դոլարով: Դրանց կառուցման հողատարածքը տրամադրում էր պետությունը,այսինքն անվճար: Պետությունը հայտարարում էր, որ դրանք բաժանվում են ինքնարժեքով, դրանք սոցիալական բնակարաններ են, այսինքն բիզնես չկա:
Եթե Ծառուկյանին թույլ տային կառուցել իր բնակարանները և դրանք բաժանել 350 դոլարով, կպարզվեր որ նախկին իշխանությունն էլ է խաբել հասարակությանը և սոցիալական բնակարանաշինության անվան տակ բիզնես է արել: Այնպես որ այդ շենքերի կառուցումը ոչ մի դեպքում չէր կարող իրականանալ, և Աբովյանի քաղաքապետի դեմ քրեական գործը անպայման պետք է հարուցվեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular