ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ Մալաթիա Սեբաստյա վարչական շրջանում. . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն մոտ 1 շաբաթ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների, ծնողների և աշակերտների զայրույթն է հարուցել որոշ անուղեղների կողմից Գեղարվեստի դպրոցի մոտակայքում՝ Րաֆու 69/1 հասցեում, գտնվող պուրակի բարեկարգված վիճակը, քարուքանդ անելու և տեղադրված արձանը հեռացնելու հանգամանքը :

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը <<Գեղարվեստի շրջական>> ծրագրի շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հետ նախապես ձեռք էր բերել պայմանավորվածություն դպրոցի մուտքի հարակից պուրակը բարեկարգելու համար և անցել էր գործուն աշխատանքների:

Րաֆու 69/1 հասցեում գտնվող փոքրի պուրակը, որի բարեկարգման աշխատանքերով զբաղվել է թաղամասի բնակիչ` նախկին օդաչու, նրա մահից հետո մատնված է եղել անտարբերության. չորոցած են եղել ծառերը, և այն վերածված է եղել աղբանոցի: Գեղարվեստի դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ծնողներն ու հոգատար մարդիկ այն բարեկարգել են, կանաչապատել և տեղադրել իրենց սաների ձեռքով ստեղծված ինքնատիպ արձանը:

Սեպտեմբերի 21-ին թաղի մի քանի տղաներ հանդես են եկել որպես այդ հողակտորի սեփականատերեր, շուռ են տվել սովորողների պատրաստած ու տեղադրած արձանիկը, ոտքի տակ տվել հողակտորը, սպառնացել Գեղարվեստի դպրոցի ղեկավարին ու պահակին: Այս անհասկանալի քայլը առաջացրել է Գեղարվեստի դպրոցի սովորողների, ծնողների ու ուսուցիչների բուռն զայրույթը:

Նրանք այդ երիտասարդների` նման կոպիտ միջամտության պատճառը չեն կարողանում հասկանալ: Shamshyan.com-ի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ <<Գեղարվեստի շրջական>> ծրագրի շրջանակներում բարեկարգել են դպրոցի շրջակայքը, հանել ցանկապատերը և նկարազադրել շրջակա շինությունները: Այն հարցին, թե ինքը ինչպես է վերաբերում երիտասարդների նման արարքին, վճռականորեն պատասխանեց, որ նման անմտածված և չկշռադատված քայլերը չեն կարող խանգարել իրենց` այդ տարածքը դարձնելու այնպիսին, ինչպիսին ծրագրել էին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular