ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց նշանաբան հարցնելու կրակել է. դիրքում մահացած 19-ամյա Արմանի հայրը մանրամասներ է պատմում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՊԲ հյուսիս-արեւելյան դիրքերից մեկում սեպտեմբերի 7-ին մահացած 19-ամյա Արման Ղանդիլյանի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի հայրը` Ալիկ Ղանդիլյանը:

«Ես ստացել եմ տեղեկագիր, ըստ որի ժամկետային զինծառայող Հայկ Սեյրանյանը, որպես դիտորդ նշանակված լինելով հերթապահության,

մարտական հերթապահության կանոնները խախտելով թուլացրել է աչալրջությունը եւ դիտորդի պարտականությունները կատարել ոչ առույգ, դրա հետեւանքով չի տեսել մյուս դիտորդ Արման Ղանդիլյանին խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս ու քիչ անց նկատելով հողափմբի վրա Ղանդիլյանի գլխի սիլուետը, առանց նշանաբան պահանջելու կրակահրեթ է արձակել նրա ուղղությամբ»,- պատմեց զինծառայողի հայրը` նշելով, որ որդին, ըստ քննության տվյալների` մահացել է ձախ այտի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Արման Ղանդիլյանի հայրը, այնուամենայնիվ, կասկածներ ունի, որ որդուն դիտավորյալ սպանել են:

«Էդ տղան ասել է` վախից խփել է, իմացել է, թե թուրք է: Բայց կասկածում եմ, որ տենց չի եղել: Դրանից մի 20 օր առաջ երեխու մոտից փող էին գողացել, իրեր էին գողացել: Կասկածում եմ` վեճեր են առաջացել, որը տեղափոխվել է դիրք»,- ասաց Ալիկ Ղանդիլյանը:

Զինծառայողի հայրը նշեց, որ մինչեւ վերջ պայքարելու է արդարության հասնելու համար:

1997թ. ծնված Արման Ղանդիլյանը ձախ այտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմանում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արմեն Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր, ընտանիքի միակ զավակը: Նա մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular