ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր հարաբերությունները ամրացնող եւս մեկ գործոն է հայտնվել». Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Վրաստանն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի  հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել: մեր երկրները ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր:

Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի եւ կարծում եմ, որ ժամանակն է եկել մտածել եթե ոչ ապագա հազարամյակներին, ապա գոնե հարյուրամյակներին այս տարածաշրջանը համատեղ զարգացնելու մասին: Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են:

Մեր երկու երկրներն ունեն ավելի լայն համագործակցության եւ՛ ընդհանուր, եւ՛ տարբերվող դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարեւան, բարեկամների,  Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա ենք մենք դիտարկում:

Մեր հարաբերությունները ամրացնող եւս մեկ գործոն է հայտնվել. դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական զարգացման տեսլականին: Այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչեւ այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է եւս մեկ կարեւոր անկյունաքար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ,  նոր մակարդակ ստանալ.  «Ուզում եմ այս արդյունքն առանձնահատուկ շեշտելով ասել նաեւ, որ համոզված եմ, որ այս այցն ու դրա արդյունքներն ավելի կուժեղացնեն այդ հանգամանքը: Մեզ հաջողվում է շատ հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ իրենց հաջողվում է շատ հստակ քայլերով բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել. «Ես ջերմությամբ եմ հիշում մեր առաջին հանդիպումը Երեւանում, եւ իհարկե, մեծ հաճույքով եմ հյուրընկալվում ձեզ, որովհետեւ հյուրերին ընդունելի աբրձր մշակույթը այն ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ միացնում է մեր երկու ժողովուրդներին ու երկրներին»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան էլ հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի էլ ավելի խորացնեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: «Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատանքի համար: Ես հիշում եմ մեր հանդիպումը Երեւանում, այն անցավ շատ արդյունավետ եւ կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը  եւս հիմք կդառնա մեր երկու ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացման համար: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում եւ հասկանում ենք, որ տարածաշրջանում կայունությունը մեր երկրների զարգացման անխուսափելի հիմքն է: Նախ, մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական, մշակութային եւ բոլոր այն հարցերի մասին, որոնք շոշափվում են»,- նշեց նա:

Գիորգի Գախարիան համոզվածություն հայտնեց, որ Հայաստանի ու Վրաստանի խաղաղությունը, զարգացումը, հեռանկարը կապված է եվրատլանտյան տարածք ինտեգրվելու հետ եւ համոզված է, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը եւս ձգտում է ինտեգրվել Եվրոպային:

«Համոզված եմ, որ մենք ձգտում ենք Հայաստանի եւ Վրաստանի բարեկամության էլ ավելի խորացմանը»,-ընդգծել է Գախարիան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular