ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որպես Աբովյան համայնքի ղեկավար ես երբևէ որևէ հանցանք չեմ գործել». Վահագն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ և համաքաղաքացիներ,

սույն թվականի մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղ է գտել հաղորդագրություն այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով։

Այս պահին չեմ անդրադառնում մեղադրանքի առաջադրման ընթացակարգային ու բովանդակային խնդիրներին, որոնք, «մեղմ ասած», խիստ վիճահարույց են իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից, և միայն հարկ եմ համարում տեղեկացնել իմ սիրելի Աբովյանցիներին, որ որպես Աբովյան համայնքի ղեկավար ես երբևէ որևէ հանցանք չեմ գործել, երբեք համայնքի շահերին հակառակ չեմ գործել, իսկ առաջադրված մեղադրանքում էլ ինձ մեղավոր չեմ ճանաչել։ Ցանկանում եմ նշել նաև, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում, այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։

Ես դեռևս հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է և գործի քննությունը դատախազական նույն պատշաճ հսկողության ներքո մինչ դատական վարույթում կհանգի իր տրամաբանական ու վերջնական ավարտին։ Սակայն, եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ դա կարող է ինձանից պահանջել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց՝ ընկերներիս, բարեկամներիս, ընտրողներիս, աբովյանցիներիս, ովքեր հավատում են իմ անմեղությանը և շարունակում են վստահել ու աջակցել ինձ։ Վստահեցնում եմ ձեզ, որ ես պատրաստակամ եմ մինչև վերջ պայքարելու մեր համատեղ նպատակների համար ու արդարացնելու այն վստահությունը, որն ինձ տվել են իմ համաքաղաքացիները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular