ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազի գողը գող չէ, եթե նա հանրապետական է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի քանի տարի առաջ ՀՀ Կառավարությունը վաճառեց իր մասնաբաժինը «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի դիմաց կուտակված պարտքի պատճառով: Վերջերս պարզվեց, որ Հայաստանը ևս 53 մլն դոլար է պարտք գազի դիմաց: Պարտքն էլ «ջարդել էին» Երևանի ՋԷԿ-ի վրա: Էներգետիկայի նախարարությունը պարզաբանում տվեց, ասեցին 53 մլն չի՝ 33 մլն է, հետո եղան հրապարակումներ, որ նախարարությունն ուրճացնում է պարտքի ծավալը և այն իրականում 10 մլն դոլարը չի գերազանցում: Որքան էլ վատ կարծիքի լինենք մեր Կառավարության կադրերի մասին դժվար թե իրենք 20 մլն դոլարով սխալվեին: Այստեղ հաստատ ուրիշ բան կա:

Եվ կամաց-կամաց հասկանալի է դառնում, թե ինչ: Պարզվում է, մեր «սիրելի» Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, Վանաձորում ռեստորան ունի ու մի բան էլ գազի փողը չի մուծում: Մի հատ փորձեք էլի մի ամիս գազի դիմաց մի վճարեք: Գիտեք՝ ինչ կլինի: Բայց դե Վահրամ Բաղդասարյանին կարելի է. գազի գողը գող չէ, եթե նա հանրապետական է: Իրենք անօրինական բիզնես են ծավալում, մենք էլ հետո մեր գրպաններից վճարում ենք դրա դիմաց:

Չնայած, ինքը՝ Վահրամ Բաղդասարյանը, պնդում է, թե ռեստորանն իրենը չէ, նա միայն տարածքն է վարձակալությամբ տվել: Բայց...տարածքը վարձակալությամբ տալով եկամուտների հայտարարագրում նշել է, որ 2 մլն 917 հազար դրամի եկամուտ է ստացել, որպես շահաբաժին: Հիմա սա ո՞նց հասկանանք. Վահրամ Բաղդասարյանը ստորաբար և անամոթ կերպով ստու՞մ է, թե բիզնես բիզնես չունի, թե՞ ուրիշի բիզնեսի մեջ անօրինական փայ է մտել ու ռեկետ անելով է եկամուտ ստանում: Կամ էլ այդ ռեստորանի համար «տանիք» է հանդիսանում և «գազի վճարի արտոնություն է» տրամադրում ռեստորանին՝ բիզնեսի աջակցության շրջանակներում:

Սա էլ այն «պրիմիտիվ գողությունը», որի մասին խոսում էր նորանշանակ վարչապետը: Ի դեպ նույն այդ մեր Վահրամ Բաղդասարյանը Կարեն Կարապետյանի ելույթից հետո շտապել էր հայտարարել, թե գողություն չկա ու վարչապետը «երևույթի մասին էր խոսում»: Չխորանանք, թե ինչ ինքը ի նկատի ուներ, դա նույնիսկ Գալուստ Սահակյանը չէր հասկանա, բայց փաստն այն է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարին ձեռք չի տալիս, որ այդ «պրիմիտիվ գողությունը» վերանա:

Իսկ մենք կարող ենք փաստել, որ ՀՀԿ-ականները բիզնես են վարում՝ պաշտոնով պայմանավորված արտոնություններ են ստանում, իսկ մեր գազի պարտքն անվերջ ավելանում է: Իհարկե, փաստեր չկան, որ մեկը մյուսի հետ կապված է, բայց ես պրիմիտիվ գողության մասին չեմ խոսում, այլ «երևույթի»:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular