ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսն եկավ, ասաց, որ հեղափոխություն չի եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Կորոնավիրուսի ուղտը չոքեց նաև Հայաստանի դռանը։ Թվում էր, թե իշխանությունները ժամանակ ունեին նախապատրաստվելու։ Սակայն գրանցված դեպքն ու դրան հաջորդած հասարակական իրարարանցումը ցույց տվեցին, որ մեր պետությունը կանգնած է շատ ավելի լուրջ վտանգի առաջ, քան կորոնավիրուսն է։ Պատերազմ տեսած ժողովուրդը գիտի՝ ինչ անել ռազմական իրավիճակում, ունի ինքնակազմակերպման, պաշտպանություն կազմակերպելու փորձված գործիքներ։

Իսկ ինչպե՞ս վարվի պատերազմի նոր մեթոդների դեմ, որոնց նախկինում չի բախվել։ Կարելի է ասել, որ հանրությունը պետք է ապավինի պետական կառավարման ինստիտուտներին։ Սակայն դրանք կարող են արդյունավետ գործել, երբ կան արժեքներ, որոնք համախմբում են հասարակությանը՝ նետված մարտահրավերին դիմադրելու հարցում։Եթե արժեքները չկան, ապա մարտահրավերին, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսին դիմակայելը դառնում է անհնարին, առաջանում է խուճապ, ինչին ականատես ենք լինում Հայաստանում, և մի շարք երկրներում։

Օդանավակայան մտնող պոտենցիալ վարակակիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը հանցավոր անգործություն է։ Իսկ կառավարության անդամների իրարամերժ հայտարարությունները ուսումնական հաստատությունները փակել-չփակելու վերաբերյալ վկայում են ապարատում առակա խուճապի մասին։ Եթե կորոնավիրուսն այդքան էլ սարսափելի չէ, ինչպես փորձում է հավաստիացնել Առողջապահության նախարարը, ապա ինչու՞ են փակում դպրոցներն ու բուհերը։ Իսկ եթե փակում են, ապա ինչու չեն վերանայում վիրուսի վտանգավորության մասին նախկին գնահատականները։ Այս անհեթեթ վիճակը ապացուցում է, որ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ամբիոնից հնչող սուտը չի զսպում իրարանցումը։

Այնպես որ, ավելի լավ է՝ ազնիվ լինել։ Խուճապի պատճառները փնտրելիս հարկ է նկատել, որ Թավշյա հեղափոխության միակ հռչակված թիրախը եղել է և կա նախկինների համակարգը, որն, ըստ հեղափոխության հարթակի՝ գործել է ժողովրդի դեմ, և այս իրավիճակում կթանկացներ գները, կստեղծեր արհեստական դեֆիցիտ։ Եթե կորոնավիրուսի առաջին դեպքի մասին լսելուց հետո մարդիկ զանգվածաբար դատարկում են խանութներն ու դեղատները, դա նշանակում է, որ նրանց թվում է, թե հեղափոխություն չի եղել։ Եվ ինչպես նախկինում, հիմա էլ՝ օրինաչափորեն, պիտի թանկանան մթերքն ու դեղամիջոցները։

Կորոնավիրուսի առաջացրած ընդհանուր խուճապը ոչ թե նվազեցնում է մարդկային կորուստներն, այլ բազմապատկում, ինչպես նաև՝ չնախատեսված ծախսերի տակ է գցում պետությանն ու հարկատուներին։ Խուճապն առաջանում է, երբ քաղաքացին չգիտի՝ ինչ անել։ Իսկ չգիտի, որովհետև չկան, արմատավորված չեն այն հիմնարար արժեքները, որոնք, տեսականորեն, հանգեցրել են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը և այսօր առաջնորդում են մեզ։ Միգուցե հեղափոխություն չի՞ եղել։

Թաթուլ Մկրտչյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular