ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարիամ Ալեքսանյանը՝ խիստ դասական ոճում

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին ակտիվ է իր միկրոբլոգում։ Նա երկրպագուների ու հետեւորդների հետ ամեն օր կիսվում է նոր լուսանկարներով ու հոլովակներով։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, ժամացի մասին։

Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է դասական եւ հմայիչ կերպարում։ Մարիամը կրում է սեւ հանդերձանք. Պիջակ, վերնաշապիկ, մեղմ շպարով է, մազերն արձակված են։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում են կրծքազարդն ու թեւնոցները։ Հրապարակմանը կից Մարիամը գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը պատկերված էր սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Գեղեցիկ զույգը ձմեռային կերպարում էր։ Մարիամը սեւ բաճկոն էր ընտրել, մուգ գույնի գլխարկ, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular