ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցին արդեն քյաբաբնոց են սարքել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

shame.am-ում կարդում ենք․

Լուսակերտի գյուղապետ, ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանը անպայման պիտի վերընտրվեր: Ոչ այն պատճառով, որ մրցակիցներն էին թույլ: Նաև ոչ նրա համար, որ գյուղապետի թիկունքին կանգնած էր մարզպետ Կարապետ Գուլոյանը: Գլխավոր պատճառն այն է, որ գյուղապետի հետ էր նաև Աստված: Իհարկե, Աստված հազիվ թե տեղյակ է, որ Լուսակերտը գյուղապետ էլ ունի, բայց այնտեղ գտնվող եկեղեցին ոչ միայն տեղյակ է, այլև գրկաբաց է ընդունել իր մոլորյալ զավակին:

Թե հայ հոգևորականությանն ինչո՞ւ է այդքան անհրաժեշտ, որ ՀՀԿ-ի թեկնածուն վերստին գյուղապետ կարգվի, դրա մասին խոսելն արդեն ավելորդ է: Բայց որ նրանք կգնային նման զոհաբերության, ինչպիսին եղավ Լուսակերտում, քչերն էին սպասում: Իսկ այստեղ, արի ու տես, բոլորովին էլ վատ չեն զգացել Աստծո տաճարը նախընտրական շտաբի վերածելիս: Ու չեն էլ գտել ավելի հարմար վայր իրենց քարոզչական աշխատանքի համար, քան այդ սուրբ կառույցը:

Սրբապղծության փաստն արդեն առկա էր: Սակայն պարզվեց, որ դա էլ էր քիչ գյուղապետ Ավագյանի և նրա մեկենաս, Գագիկ Ծառուկյանի փեսա ու մարզպետ Կարապետ Գուլոյանի համար: Ու ահա նրանք որոշեցին եկեղեցին վերածել խորտկարանի: Սեղաններ գցեցին, շարեցին ուտեստներն ու խմիչքները և գյուղացիներին հրավիրեցին նախընտրական կերուխումի: Մեկը մյուսի ետևից բացվում էին շշերը, խմում էին առաջիկա ընտրություններում գործող գյուղապետի հաղթանակի կենացը, արևշատություն էին մաղթում ամենազոր մարզպետին և, հավանաբար, իրենց մտքում օրհնանքի խոսքեր էին մրմնջում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին, որովհետև միայն նրա գահակալության օրոք հնարավոր դարձավ եկեղեցին վերածել զվարճանքի, հարբեցողության վայրի՝ դա համատեղելով ընտրական գործընթացների հետ:

Հիմա արդեն Լուսակերտի եկեղեցին կարելի է համարել բազմաֆունկցիոնալ կառույց: Եթե գյուղապետը մի փոքր նախաձեռնող գտնվի, ներսում կտեղադրի խաղային ապարատներ, սպորտային մրցույթներ կկազմակերպի ու համերգների կկանչի ռաբիս աստղերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular