ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարիերա` ըստ հորոսկոպի. Ով ինչ աստղի տակ է ծնվել

Խոյ
Խոյերը, կախված իրենց ղեկավարման ձիրքից, հաջողակ կլինեն յուրաքանչյուր բնագավառում: Նրանք սիրում են հրահանգներ տալ և հաջողությամբ կատարում են իրենց պարտականությունները: Խոյ նշանի տակ ծնվածները բազմաթիվ գաղափարներ ունեն, որոնք կցանկանային իրագործված տեսնել դեռ երեկ: Կրելով կրակի նշանը` նրանք իրենց ողջ էներգիան ուղղում են դեպի նպատակի իրագործում: Խոյերի համար էական չէ մարդկանց հանդեպ ունեցած իշխանությունը, դա նրանց համար գործիք է` հասնելու իրենց ուզածին` առանց սահմանափակման:


Ցուլ
Ցուլերը հաջողության են հասնում այն բնագավառներում, ուր պետք է հաստատակամություն և կայունություն: Նրանք կարողանում են աբստրակտ մտքերը վերածել իրական ու ռեալ գաղափարի: Սա խոսում է այն մասին, որ ցուլերը լավ գիտեն, թե ինչ է կատարվում «կուլիսներից այն կողմ», հատկապես, երբ նրանց աշխատանքն արվեստի կամ բնության հետ է կապված: Ուրիշ ոչ մի նշանի տակ ծնված մարդիկ չեն կարող այնպիսի անխոնջ աշխատակից լինել, ինչպիսին ցուլերն են:


Երկվորյակներ
Երկվորյակները, ինչ ճանապարոհով էլ որ գնան, հաջողություն կունենան կարիերայում: Նրանք կարող են լավ խորհրդատու լինել, որովհետև «երկվորյակներից մեկը» միշտ պատրաստ է ձեզ լսել: Խոսքի հանդեպ սերը նրանց կօգնի դառնալ տաղանդավոր բանաստեղծ: Երկվորյակները նաև լավ դերասան, քաղաքական գործիչ ու գիտնական կարող են լինել: Նրանց կարգախոսը շատ պարզ է` ձանձրույթը մահ է:


Խեցգետին
Խեցգետնի նշանի տակ ծնվածներն իրենց լավ են զգում դրսի գործերում: Իրենց զգացմունքայնության շնորհիվ խեցգետինները կարող են լավ բժիշկներ դառնալ: Այս նույն պատճառով խեցգետինները նաև լավ խորհրդատուներ ու հոգեբաններ են: Խեցգետնի նշանի տակ ծնվածները սիրում են դասավանդել: Նրանք կարող են մանկապարտեզ ղեկավարել և օգնել կառավարել տնային գործերը:


Առյուծ
Առյուծները ձգտում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերի` դերասան, հռետոր, խորհրդարանի խոսնակ, տնօրեն: Ենթակայի դերը նրանց համար չէ: Առյուծները նաև լավ ուսուցիչներ են, որովհետև դասարանը նրանց համար բեմ է, իսկ աշակերտները` հանդիսատես: Այս նշանի տակ ծնվածները շատ են սիրում կենդանիներին: Նրանց դուր է գալիս վարժեցնել ու դաստիարակել չորքոտանիներին:


Կույս
Թե՛ աշխատանքում և թե՛ կարիերայի մեջ կույսերը ձգտում են կատարելության: Նրանք կարողանում են ամեն ինչ անել` հանուն հասարակության բարօրրության: Կույս նշանի տակ ծնվածները հաջողություններ են ունենում սոցիալական ոլորտներում` հիվանդանոցներում, մանկատներում և այլն: Կույսերի համար կյանքի գլխավոր դասն է սովորել ծառայել` խնայելով սեփական անձը: Կատարելության իրենց ձգտումը կույսերին մղում է անընդհատ զարգանալ և առաջընթաց ապրել:


Կշեռք
Արդարության բարձր զգացողության շնորհիվ կշեռքները կարող են լավ փաստաբան կամ դատավոր դառնալ: Այնուամենայնիվ, կշեռքները հաջողության կհասնեն բոլոր այն գործերում, ուր պահանջվում է հավասարակշռություն և օպերատիվություն: Կշեռքները լավ խմբագիրներ են, երաժիշտներ, հաշվապահներ, նկարիչներ ու նաև գերազանց ծնողներ: Չնայած կշեռքների կշռելու` ամեն ինչ այս ու այն կողմ տանել-բերելու հատկությանը, աշխատանքը նրանց համար

ամենակարևորը չէ: Այն հնարավորություն է` ճիշտ որոշումներ կայացնելու համար:
Կարիճ
Կարիճները կարող են հիանալի դերասաններ, հետախույզներ և խուզարկուներ դառնալ, նրանցից նաև փայլուն ուսուցիչներ դուրս կգան: Ուղղակի, հայտնի չէ, թե ուր կհասցնի կարիճներին իրենց սկզբունքայնությունը:


Աղեղնավոր
«Սահմանափակում» բառը աղեղնավորները, կարծես, չգիտեն: Նրանք հաջողության կհասնեն այն ոլորտներում, որտեղ իրենց հայեցողությամբ ամեն ինչ կտնօրինեն: Աղեղնավորները կարող են լավ ղեկավարել ավիաընկերություն, լինել գործադիր տնօրեն, ղեկավարել փոքր բիզնես, դառնալ գործարար, դերասան, գրող և առևտրական: Նրանց համար ոչ այնքան աշխատանքն է կարևոր, որքան այդ գործի մեջ ազատության զգացումը: Աղեղնավորների համար ամեն ինչ ազատության շուրջ է պտտվում:


Այծեղջյուր
Այծեղջյուրները բարձունքի են հասնում ցանկացած խիստ կանոնակարգով աշխատանքում, օրինակ` ինժեներական, բժշկական, խմբագրական ոլորտներում, քաղաքականության, արդյունաբերության, նաև շինարարության և ճարտարապետության մեջ: Կարիերայի` նրանց ձգտումն ավանադապաշտական է, այծեղջյուրները նախընտրում են հաջողության հասնելու ավանդական, հին մեթոդները: Հենց դրա շնորհիվ որոշ այծեղջյուրներ անփոխարինելի աշխատակիցներ են, ովքեր դանդաղ, բայց հաստատակամ հաջողության են հասնում: Ոմանց այս պահպանողականությունը միայն խանգարում է:


Ջրհոս
Ջրհոսները շատ հեշտ կարողանում են կարիերիա ստեղծել ավանգարդիստական ոլորտներում` կինոյում, արվեստի այլ բնագավառներում, նորագույն տեխնիկայի ասպարեզում և հոգեբանության մեջ: Շատ ջրհոսներ էքստրասենսորիկ հատկություններով են օժտված, կարող են պայծառատես կամ բախտագուշակ դառնալ. նրանցից շատերի մոտ լավ զարգացած է ինտուիցիան: Աշխատանքում նրանց համար ամենակարևորն անկախություն ունենալն է:


Ձկներ
Ձկները հոյակապ կարիերա են ստեղծում կուլիսներից այն կողմ: Իրենց հարուտ երևակայության և միստիկ հակումների շնորհիվ, նրանք մեծ հաջողություններ կարող են արձանագրել նկարչության, գրականության, թատրոնի ասպարեզում: Բացի դա, ձկները կարող են լավ վարդապետներ ու գյուտարարներ դառնալ: Ձուկ նշանի տակ ծնված փառահեղ օրինակ է Էդգար Քեյսը` «քնած մարգարեն», ով բարձունքներ է նվաճել մետաֆիզիկայի ասպարեզում: Ալբերտ Էշտեյնի ձուկ համաստեղության տակ ծնված լինելը ցույց է տալիս, թե ձկները որքան հանճարեղ են գիտության ոլորտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular