ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Հաղթողներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս.թ. մայիսի 3-ից 10-ը։

Վարպետության դասերը վարելու են անվանի դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։

Լսումների արդյունքում ընտրվելու է տասը հաղթող հայ դաշնակահար, որոնց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) հնարավորություն կընձեռեն անվճար մասնակցություն ունենալ վարպետության դասերի և Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի համերգներին:

«Հայ երաժիշտները մեր մշակույթի դեսպաններն են արտերկրում և հենց այդ համոզումն է մեզ մշտապես մղում օժանդակելու հայ տաղանդներին՝ իրենց գիտելիքի ամրապնդման գործում», - նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Մանրամասների համար կարող եք դիմել ք. Երևան, Մոսկովյան 31 շենք, գրասենյակ 166 կամ էլեկտրոնային տարբերակով [email protected], ինչպես նաև «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պաշտոնական էջի միջոցով։

Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայ մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular