ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը

Երբ ես գումար եմ հանում բանկոմատից, ամենաշատը վախենում եմ, որ բանկոմատը քարտս կարող է կուլ տալ, որ հերթի մեջ մարդիկ կսկսեն զայրանալ, և ես այդպես էլ չեմ ստանա իմ գումարը։

 

Եթե ձեր կյանքում եղել է այդպիսի տհաճություն, ապա խուճապի մի մատնվեք, ուղղակի օգտվեք այն ցուցումներից, որոնք տվել են բանկում աշխատող մասնագետները։

 

 

Որպեսզի ետ բերեք բանկի քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը, պետք է սեղմած պահել «Չեղարկում» սեղմակը 3-5 րոպե։

 

Նույնիսկ եթե ձեր ձեռքը հոգնել է, և ձեզ թվում է, որ այդ միտքը պարզապես անհեթեթ է, միևնույն է, բաց մի թողեք սեղմակը ոչ մի դեպքում։

 

Բանկոմատը վերջիվերջո կառաջարկի ձեզ չեղարկել գործընթացը։ Ոչ մի դեպքում բաց մի թողեք Չեղարկման սեղմակը։ Սեղմած պահեք այն, իսկ հետո սեղմեք «Այո» սեղմակն ուրիշ ձեռքով և ետ ստացեք ձեր քարտը։

 

Ահա մի քանի խորհուրդներ ևս, եթե բանկոմատը ետ չի վերադարձրել ձեր քարտը։

 

 

1. Սպասեք 10 րոպե, մինչև բանկոմատը կվերաբեռնվի։

 

Կա հավանականություն, որ ծրագրային ապահովումը կվերականգնի բոլոր գործողությունները, և ձեր քարտը ետ կվերադարձնի։

 

 

2. Կապվեք ձեր բանկի կամ կազմակերպության հետ։

 

Զանգեք թեժ գծով ձեր բանկ, որպեսզի հայտնեք նրանց այն ամենի մասին, ինչ կատարվել է, և արգելափակեք ձեր քարտը։ Եթե կարողացել եք իմանալ այն կազմակերպության համարը, որը զբաղվում է բանկոմատներով, ուրեմն՝ կապվեք նրանց հետ։ Հնարավոր է նրանք ուղարկեն մասնագետի, ով կհանի ձեր քարտն այնտեղից։

 

3. Փորձեք հասկանալ, թե ինչու է բանկոմատը կուլ տվել ձեր քարտը։

 

Լինում են դեպքեր, երբ բանկոմատն աշխատում է շատ դանդաղ ինչ-որ մանիպուլիացիայի պատճառով, որն արել են կեղծարարները։ Երբեմն լինում է այնպես, որ տեխնիկական առումով այն չի աշխատում, և քարտը հանում է այնպես, որ միայն դրա ծայրն է երևում։

 

Օրինակ՝ ԱՄՆ-ում ձեր քարտը դուրս է գալիս բանկոմատից ավելի շուտ, քան Եվրոպայում։ Կան որոշ երկրներ, որտեղ անգամ պին կոդը կարող է լինել ավելի երկար, քան 4 թիվը։

 

Հնարավոր է, որ դուք հավաքել եք սխալ գաղտնաբառ մի քանի անգամ։

 

4. Գրանցեք ժամը և հիշեք բանկոմատի գտնվելու վայրը:

 

Գրանցեք ժամը, երբ բանկոմատը կուլ է տվել քարտը։ Հիշեք ինչքան հնարավոր է շատ մանրուքներ՝ ամսաթիվ, այն վայրը, որտեղ եղել է այդ ամենը, բանկոմատի տեսակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular