ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտյանի «քաղցր» սուտը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը խոստանում էր ԵՄ-ի հետ կնքել ասոցացման համաձայնագիր: Հայաստանի իշխանությունները, որպես կանոն նախընտրական փուլում «արևմտամետ» են դառնում՝ ընտրական գործընթացի նկատմամբ եվրոպական կառույցների բարեհաճությունն ապահովելու համար:

Սակայն, դա չի խանգարում, որ հետընտրական փուլում Հայաստանի իշխանությունը վերադառնա իր «բնական» վիճակին: 2013-ին հենց այդպես էլ եղավ: Մեկ գիշերվա ընթացքում Հայաստանի իշխանությունները հասկացան, որ մեր երկրի «փրկության բանալին» ոչ թե անհասանելի եվրոպաներում է, այլ հարազատ Մոսկվայում: 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է անդամագրվել ԵՏՄ-ին, դա անակնկալ էր միայն միամիտների ու քաղաքական նորելուկների համար:

Բլեֆը միշտ եղել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության առանցքում: Նրանք հյուսիսում կամ արևմուտքում տվել են հավատարմության երդումներ, որոնք կարող են իրարամերժ լինել, սակայն ուղղված են եղել սեփական իշխանության ամրապնդմանը:

Առջևում դարձյալ ընտրություններ են ու կրկին ՀՀԿ գործիչները փորձում են շոյել եվրոպացիների ականջները՝ եվրասիական չուլանից հնչեցնելով խիստ արևմտամետ գաղափարներ: Օրինակ, ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը պետական պարապուրդի շրջանում երկար խորհել է ու հանգել փայլուն մի լուծման:

«Հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում», -ասել է ՀՀԿ փոխնախագահը: Իհարկե, նա չի մանրամասնել՝ խոսքը տվյալ պարագայում Եվրասիա աշխարհագրակա՞ն, թե՝ աշխարհաքաղաքական տարածքի մասին է:

Թերևս Աշոտյանը մտածել է, որ ինչքան խուճուճ ձևակերպի մտքերը, այնքան՝ լավ: Այդպես ավելի դյուրին է բլեֆը մատուցելը: Իհարկե, Աշոտյանն իրականում ուզում է ասել, որ կարող ենք եվրոպական երկիր դառնալ՝ ԵՏՄ-ում լինելով: Աշոտյանը սիրում է ուրիշների համար լիկբեզով զբաղվել:

Մի փոքր լիկբեզ էլ ես անեմ հատուկ նրա համար: Երբ որևէ երկիր ինչ-որ միություն է ընտրում, ապա ավտոմատ դառնում է դրանում հաստատված քաղաքակրթական, քաղաքական մշակույթի, գրված և չգրված կանոնների կրողը: Հնարավոր չէ ընկերություն անել ԽՍՀՄ քայքայումը ողբերգություն համարող Պուտինի , իրենց իշխանությունը հավերժացնող Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ և դեմոկրատ մնալ:

Եթե նկատեցիք, ես ոչ թե պետությունների, այլ առաջնորդների անուններ թվարկեցի, բովանդակության մեջ ԵՏՄ-ն ոչ թե պետությունների միություն է, այլ հենց ավտորիտար առաջնորդների ակումբ: Ըստ այդմ՝ այդ ակումբի որևէ մասնակից չի կարող ոչ միայն եվրոպական երկրի ղեկավար լինել, այլ նույնիսկ ժողովրդավարական նկրտումներ ունենալ:

Եվրոպական երկրները միավորվել են ռացիոնալ հենքով. ԵՏՄ-ն հակադրման իռացիոնալ գործիք է: Հենց Եվրոպային հակադրվող գործիք, այն Եվրոպային, որն իդեալ է Աշոտյանի համար:

Իհարկե, այս ճշմարտություններն անգիր գիտեն թե՛ Աշոտյանը, թե՛ նրա կողքի եվրոպական հասցեատերերը: ՀՀԿ փոխնախագահը գիտի, որ մեղմ ասած ստում է, բայց հույսով է, թե այդ ստին Եվրոպայում կուզեն հավատալ: Եվրոպայում գիտեն, որ իրենց ստում են, բայց ձևացնում են, թե իբր հավատում են Աշոտյանի ասածներին:

Դե քաղաքական բարեկրթությունից և նպատակահարմարությունից դրդված:

Սարգիս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular