ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ պայման, առանց որի ձեզ չեն հարգի

Միշտ «այո» ասող աղջիկ մի՛ եղեք

Տղամարդիկ հիմնականում հակված են հարգել նրանց, ովքեր ունեն իրենց սեփական կարծիքը, նույնիսկ եթե այն հակասում է իրենց կարծիքին։ Աղջիկը, որը  համաձայնում է այն ամենին, ինչ ասում է կամ առաջարկում տղամարդը, դժվար թե նրա սրտում խորը զգացմունքներ առաջացնի։

Մի՛ հարբեք

Այո, տղամարդիկ այս հարցում երկակի ստանդարտներ ունեն։ Եթե նրա ընկերներից որեւէ մեկը սարսափելի հարբում է, նրանք ասում են՝ ընդամենը լավ ժամանակ անցկացրեցինք, բայց եթե կինն է հարբում, այն էլ մարդաշատ վայրում՝ տղամարդկանց համար դա արդեն ամոթ է, խայտառակություն ու ստորացուցիչ տեսարան 

Սեփական կյանք ունեցեք

Տղամարդկանց մեծ մասն ուզում են լինել կանանց կյանքի մի մասը, բայց ոչ թե նրանց ամբողջ կյանքի իմաստը։ Տղամարդիկ չեն հարգում այն կանանց, ովքեր միայն նրանց են համարում իրենց կյանքի լույսը։ Շատ ավելի գրավիչ է այն աղջիկը, որն ունի իր հետաքրքրությունները, նախասիրություններն ու ընկերները

Առաջին իսկ պատահածի հետ անկողին մի՛ մտեք

Սեքսն առաջին իսկ ժամադրությանը՝ հարաբերությունները հարգանքի բացակայությունից սկսելու ամենաստույգ ձեւն է։ Բանն այն է, որ տղամարդիկ չեն գնահատում այն, ինչը հեշտությամբ են ձեռք բերել։ Որքան շատ ջանք նրանք գործադրեն նվաճման համար, այդքան շատ կգնահատեն կանանց։ Ու որքան շատ սպասեն այդ պահին, այդքան շատ կհարգեն կնոջը՝ սկզբունքայնության համար

շարունակությունը՝ այստեղ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular