ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 հնարք, թե ինչպես բացահայտել սուտասանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենայն հավանականությամբ դուք արդեն բախվել եք սուտասանների հետ, որոնք ցանկանում են բոլորին խաբել: Սակայն սուտասանին ջրի երես հանելն այդքան էլ դժվար բան չէ, որքան կարող է թվալ:

Վերլուծաբան և մարմնի լեզվի մասնագետ Լիլիան Գլասը ասում է, որ եթե ինչ-որ մեկը անկեղծ չէ, պետք է պարտադիր հատուկ ուշադրություն դարձնել զրուցակցի դեմքին և մարմնի լեզվին: Նա նույնիսկ մի մեծ գիրք է գրել դրա հետ կապված՝ «Սուտասանների մարմնի լեզուն»:

Ահա 8 տարբերակ, թե ինչպես բացահայտել սուտասանին ըստ Գլասի գրքի:

Շրջում է գլուխը

600x580

Երբ դուք ուղիղ հարց եք տալիս, իսկ զրուցակիցը սկսում է շրջել գլուխը այս ու այն կողմ՝ կարծես զգոն է, ապա շատ հնարավոր է, որ այդ մարդը ինչ-որ բան մինչև վերջ չի ասում:

Ուսերը, շնչառությունը, ձայնը

600x580

Երբ ինչ-որ մեկը նյարդայնանում է և միաժամանակ սուտ է ասում, շնչառությունը դառնում է ծանր, ձայնը ցածր, իսկ ուսերը բարձրանում են:

Երկաթյա կեցվածք

600x580

Թուլացած զգալ ծանոթ մարդու հետ զրուցելիս սովորական բան է, սակայն, եթե զրուցակիցը սովորականից լարված է, դա կարող է անհանգստացնող նշան լինել: Իսկ ընդհանրապես սուտասանը փորձում է ձեզանից որոշ հեռավորություն պահել, որպեսզի դուք ոչինչ չկասկածեք:

Դժվար է արտահայտում մտքերը

600x580

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա փորձում է համոզել ոչ միայն ձեզ, այլև ինքն՝ իրեն: Կրկնելը ժամանակ է տալիս մտքերը ի մի բերելու: Բացի այդ մարդը, ով չի ցանկանում իրականությունն ասել, կարող է հարցին պատասխանել հարցով: Օրինակ. «Դու՞ ես կոտրել բաժակը»:

Հայացքը

600x580

Աչքերը շատ բան կարող են ասել մարդու մասին, նաև՝ արդյո՞ք նա ճիշտ է ասում, թե ստում է: Սուտասանների համար շատ կարևոր է տեսողական կապը: Եթե ձեր զրուցակիցը նայում է խորը ձեր աչքերի մեջ և փորձում է ամեն կերպ պահպանել տեսողական կապը, վստահ եղեք՝ ձեզ ցանկանում են խաբել:

Ուշադրություն դարձրեք շրթունքներին

600x580

Այլ նշաններից կարող են լինել շրթունքների կծոտելը կամ սեղմված շուրթերը: Այդպիսի մարդը վսահ չէ, թե ինչ է ասում: Այդպիսի պահերին կոկորդը չորանում է, և դա ստիպում է հաճախ կուլ տակ թուքն ու սեղմել շրթունքները: Նաև մի բաց թողեք ժպիտը, կեղծ ժպիտը միանգամից երևում է:

Մշտապես պաշտպանվում է

600x580

Ձեռքերը մարդու ազնվության ցուցիչներն են: Այդ պատճառով եթե զրուցակիցը մշտապես ձեռք է տալիս պարանոցին և ձեռքով փակում է բերանը, նա միանշանակ ինչ-որ բան թաքցնում է:

Փակում է բերանը

600x580

Առանց գիտակցելու սուտասանն ինքն իրեն խանգարում է խոսալ: Երբ մարդիկ դիպչում են շրթունքներին, դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ասել ճշմարտությունը և այդ կերպ կարծես խոչընդոտում են իրենք իրենց:

Աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular