Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճուղի Տոմոգրաֆիայի միջազգային կենտրոնը և Նովոսիբիրսկի պետական համալսարանը մշակել են մարդու մահվան ժամկետը ճշգրիտ որոշելու նոր մեթոդ, հաղորդում է “Российская газета”-ն:
Նոր մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ Եկատերինա Զելենցովան մեկնաբանում է. “Հաճախակի քրեագետների, դատական բժշկության փորձագետների առջև խնդիր է ծագում հնարավորինս ճշգրիտ որոշել մարդու մահվան պահը: Առկա մեթոդները` մարմնի ջերմաստիճանի չափումը և այլն, միայն կարող են հարցին մոտավոր պատասխան տալ: Մենք, գործընկերների հետ միասին մեր առջև խնդիր դրեցինք մշակել ավելի ճշգրիտ մեթոդ, որը կպատասխանի մասնագետների հարցերին: Մեթոդը հիմնված է, այսպես կոչված, կենսաբանական հեղուկների մեթաբոլոմնային պրոֆիլավորման վրա”:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ արյան մեջ բնորոշ փոփոխությունները տեղի են ունենում ավելի վաղ, քան մարմնի այլ հատվածներում: Արյան մեջ մահվան չափորոշիչներ կարելի է համարել հիպոքսանթինը, խոլինը և գլիցերինը: Գիտնականները կարողացան ճիշտ տարանջատել պատալոգիական և հետմահու փոփոխությունները արյան մեթաբոլիտներում: Ի դեպ` մեթաբոլոմնային պրոֆիլավորման մեթոդը կարող է օգնել նաև տարբեր հիվանդությունների վաղ ախտորոշման հարցերում: Այս մեթոդի օգնությամբ կարելի է բացահայտել պաթոլոգիական փոփոխությունները մինչև ակնառու ախտանիշների ի հայտ գալը: