ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրիլին առաջնագծում էր, իսկ այսօր հայ սպայի թեթև ձեռքով հաշմանդամ է դարձել»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

MAMUL.am--ը գրում է․

Արցախում` 2016-ի հունիսի 24-ին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել հրամանատար Ավագ Նահապետյանին: Զինծառայողի մայրը` տիկին Արմինեն,

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2015-ի հուլիսի 20-ից իր որդին ծառայել է Հադրութի զորամասում: Ըստ մոր հայտնած տեղեկությունների՝ տղան 2016-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) և ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը:

Մարտական հերթապահությունն ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետևանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին: Վերջինը 2016-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, ներկա պահին գտնվում է Կարմիր խաչում: «Առողջ տղայիս բանակ եմ ուղարկել, հիմա հաշմանդամ է դարձել: Պատճառն այն է, որ սպան կրակել է, չեմ հասկանում՝ ինչ սպա է, որ զինվորի ուղղությամբ պահում և կրակում է: Մինչև օրս այդ սպան չի եկել, չի հետաքրքրվել՝ տղաս ինչ վիճակում է: Միայն սպայի մայրն է եկել Կարմիր խաչ ու մեզ համոզում էր, որ չբողոքենք, ասում էր, որ իր տղան անզգուշաբար է կրակել: Ինչպե՞ս կարող է սպան զենքը վերցնել ու շատ պատահական կրակել:

Արդեն երեք ամիս է անցել, գործում որևէ տեղաշարժ չկա»,- ասաց տիկին Արմինեն` հավելելով, որ Պաշտպանության նախարարությունից էլ որևէ մեկը չի եկել տղային տեսակցության:
Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Ալբերտ Դալլաքյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քր. գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Նախաքննությունը դեռ շարունակվում է:

Տիկին Արմինեն տեղեկացրեց, որ տղայի առողջական վիճակը վատ է. «Բռնցքամարտիկ է եղել, իսկ հիմա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, տեսողական խնդիրներ են առաջացել, պետք է վիրահատել, իսկ մենք այդքան գումար չունենք»:

Պաշտպանության նախարարություն են դիմել օգնություն ստանալու նպատակով, սակայն մերժել են. «Ապրիլյան օրերին առաջնագծում է եղել, դիրք է բարձրացել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել հիվանդանոցում: ՊՆ-ից առանց որևէ պարզաբանման մեզ մերժում են` ասելով` գումար չունեն»: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք պարզել` ի՞նչ քայլեր են ձեռնարկել գործը բացահայտելու, Հովհաննիսյանն ասաց. «Ոչ մի քայլ, երբ գործով զբաղվում են քննչական մարմինները, ՊՆ-ի որևէ կերպ ներգործությունը հակաօրինական է»: Այն հարցին` իսկ որևէ մեկն այցելել է, կամ օգնության ձեռք մեկնել, խոսնակը նշեց, որ չի կարող ասել, միգուցե համապատասխան օղակի մարդիկ այցելել են: Տեղեկացնենք, որ Դալլաքյանների ընտանիքն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, Ալբերտը բանակում ծառայելու համար է վերադարձել հայրենիք, այժմ նրանք Երևանում վարձով բնակարանում են ապրում:

«Հայաստանում վարձով ենք բնակվում, հիվանդանոցի ողջ ծախսը մեզ վրա է, իսկ պետության կողմից որևէ աջակցություն չկա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular