ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների զույգեր, որոնք իրար ձգում են գժի պես․․․

Հարաբերությունները կենդանակերպի այն ներկայացուցչի հետ, ով ձեր հակադրությունն է, կարող են հրաշալի լինել։ Soulpost.ru-ն գրում է, որ ձեզ կարող է թվալ, թե որևէ ընդհանուր բան չունեք, բայց տարբերությունները կարող են ամրացնել կապը։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հակադրություններ են, բայց միմյանց ձգում են անասելի ուժով։

Խոյ և Կշեռք։

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հայտնի են տարբեր հատկություններով՝ իդեալական զույգ դառնալու համար, բայց նրանք կարող են այդպիսին դառնալ։ Կարող են կամակոր լինել, անվերջ վիճել, բայց երկուսն էլ հրապուրիչ են։ Սիրում են ռիսկի դիմել և ուրախանալ, միասին լինելու դեպքում էներգիան մեծանում է։ Խոյերը Կշեռքներին կարող են սովորեցնել տուրք տալ զգացմունքներին և դրանից հետո մեղավոր և տանջված չզգալ։ Կշեռքները Խոյերին կարող են սովորեցնել ազնիվ պայքարել և ավելի խելամիտ լինել սպասումներում։

Ցուլ և Կարիճ։

Երկուն էլ կրքոտ են, զգացմունքային, ինչը նրանց կապն անմոռանալի է դարձնում։ Կայացած անհատներ են, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է հաջողության հասնել։ Ցուլը գիտի՝ ինչպես ողջ մնալ ամենաբարդ իրավիճակներում՝ առանց հանձվելու, իսկ Կարիճը հասկանում է, որ հաջողության հասնելու համար կարողություններ և վճռականություն է հարկավոր։ Կարող են իդեալական զույգ դառնալ, քանի որ լրացնում են միմյանց չբավարարող հատկությունները։ Հարաբերություններում Ցուլը սովորաբար ավելի պարզ է, քան Կարիճը, ով, որպես կանոն, ավելի շատ հասկանում է, քան խոսում։ Տարբերություններն ուժ են տալիս զուգընկերոջը։ Երկուսն էլ նվիրված են և կարող են հասնել աշխարհի ծայրը՝ հանուն զուգընկերոջ։

Երկվորյակ և Աղեղնավոր։

զգալ միմյանց։ Այս հատկությունը հարաբերություններն ավելի ուժեղ է դարձնում։ Լավագույն ընկերներ են դառնում, ինչը երկուսի համար էլ կարևոր է հարաբերություններում։ Երկվորյակները, սակայն, երբեմն կարող են ստոր լինել, այն դեպքում, երբ Աղեղնավորը չափազանց ուղիղ է։ Այդ պատճառով էլ նրանց միջև տարաձայնություններ են ծագում, որոնք լրացվում են անկեղծ սիրով ու ընկերությամբ։

 

Խեցգետին և Այծեղջյուր։

Միմյանց ձգում են կենսական ձգտումներով։ Հաջողակ են, լի էներգիայով, ովքեր փոփոխությունները կյանքի անբաժան մասն են համարում։ Սերն ու ընտանիքը կարևոր են երկուսի համար էլ։ Խեցգետինը, ամենայն հավանականությամբ, էքստրավերտ է, ով ակտիվ հասարակական կյանք է վարում, իսկ Այծեղջյուրն ավելի փակ է։ Խեցգետնի տրամադրությունը կարող է արագ փոխվել, իսկ Այծեղջհուրն ավելի հավասարակշռված է։

Առյուծ և Ջրհոս։

Առյուծը սիրում է պատասխանատվություն կրել և ղեկավարել՝ ի տարբերություն Ջրհոսի, ով կյանքը կառավարելու իմաստ չի տեսնում։ Ջրհոսի սառնությունը գժվեցնում է Առյուծին։ Բացի այդ՝ Ջրհոսը չի կարող բացահայտ արտահայտել սերը՝ ի տարբերություն Առյուծի, ով կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու կրքոտ է։ Առյուծը, որպես կանոն, շատ է անհանգստանում, թե ինչ են իր մասին մտածում մյուսները, իսկ Ջրհոսը նրան կսովորեցնի ուշադրություն չդարձնել նրան։ Առյուծի կողքին Ջրհոսը կհասկանա, որ բարությունն ու ընկերասիրությունը թանկ արժեն։

Կույս և Ձկներ։

Կույսը կարող է շատ զուսպ լինել այն դեպքում, երբ Ձկները հեշտությամբ են անում ամեն բան և ավելի ազատ են։ Նրանք երկուսն էլ կարող են վախենալ և անհանգստանալ մանրուքների պատճառով, բայց պատրաստ են միմյանց օգնության հասնել։ Հավատում են սիրուն, երբեք մտերության պակաս չեն զգա։ Ձկներն ավելի շատ են լողում ալիքի ուղղությամբ այն դեպքում, երբ Կույսերն ավելի նպատակասլաց են։ Սա կարող է հանգեցնել որոշակի լարվածության, բայց միմյանց ամբողջությամբ ընդունելը փակում է այդ ամենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular