ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ անգամ ևս ռաբիսի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հոգով, սրտով և մարմնիս յուրաքանչյուր բջջով դեմ լինելով դաբիսին (շստերը կվկայեն, թե վերջին 15 տարիների ընթացքում քանի անգամ եմ բարձրացրել այդ հարցը), այնուամենայնիվ ուզում եմ անդրադառնալ վերջին օրերի աղմուկին: Սկսենք նրանից, որ ռաբիսը Հայաստանում միայն 6/8 երաժշտական ֆորմատը չէ:

Ռաբիսը շատերի` այդ թվում նաև իրենց «էլիտա» համարողների համար վաղուց արդեն ապրելակերպ է: Իսկ ով ասեց, որ րոպեն մեկ Առաքել Մովսիսյանից կամ Սամվել Ալեքսանայնից հարցազրույց վերցնել ցանկացողները, և այդ «մտքի գոհարները» պրոպագանդողները Ռաբիս չեն: Ով ասեց, որ Արմենչիկին, Արման Հովհաննիսյանին, Թաթային և այլոց վաստակավորի կոչում տվողները Ռաբիս չեն: Ով ասեց, որ Լիլիթ Հովհաննիսյանով հիացողները Ռաբիս չեն:

Իսկ եթե խոսքը գնում է հարկատուների մասին, ապա վերոնշյալ բոլոր մարդկանց լցրած դահլիճներով և մարզադաշտերով, համոզված կարող եմ ասել, որ նրանց երկրպագող հարկատուների (որոնց մեջ են նաև շատ խոշոր հարկատուներ) քանակը հազար անգամ ավելի է, քան դասական, ժողովրդական, ջազ կամ ռոք երաժշտության երկրպագուները:


Անձամբ ինձ համար սա ողբերգություն է, բայց փաստ, որը ոչ ոք չի կարող հերքել: Երբ ես ժամանակին ասում էի, որ պետք է օրենքով արգելել այս այլանդակությունը, ինձ ասում էին, որ ես ուզում եմ եթերում ցենզուրա մտցնել;

Նորից եմ կրկնում ուր էին այսօրվա բողոքողները. երբ այդ երգչիստները վաստակավորների և ժողովրդականների կոչումներ էին ստանում կամ Հանրապետության հրապարակում «համերգ» էին տալիս: Ինչու Ձեզ համար պարզ չեր, որ եթե այսօր պետական բարձր կոչումներ են ստանում, վաղը պետք է Հանրայինում ժյուրի նստեն: Եթե այսօր Դուք Սամվել Ալեքսանյանից հարցազրույց եք վերցնում, վաղը նա Ձեզանից 500 եվրո է պահանջելու, եթե այսօր Դուք հումորիստին լուրջ եք վերաբերվում, վաղը ինքն իրեն պետք է քաղաքական գործիչ պատկերացնի...
Պատրաստ եմ այս թեմայով բանավիճել եթերում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular