ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսանողական street fashion․ Ինչ հագուստ են ընտրել հայ ուսանողները համալսարան գնալու համար

 

Նկատելի է, որ վերջին տարիներին հայ ուսանողիներից շատերն են հրաժարվել բարձրակրունկներով համալսարան գնալու մտքից։ Ուսանողական կերպարները, որոնք ֆիքսել է մեր ֆոտոխցիկը, ներկայացնում են հիմնականում casual ոճը, որն ամբողջ աշխարհում ընդունված է ուսանողության շրջանում։ Այս համրամավետ ոճը կրողին հնարավորություն է տալիս ինքնաարտահայտվելու հագուստի միջոցով։ 

 

Վերջին երկու տարիներին նորաձևություն է ներխուժել ոճերի խառնուրդը, որը հնարավորություն է տալիս համադրել այն, ինչ առաջին հայացքից անհամադրելի է թվում։ Այս համատեքստում ամենատարածված միտումը շրջազգեստի և սպորտային կոշիկների համադրությունն է, որն էլ գերակշռում է հայ ուսանողների մեծ մասի կերպարներում։   

 

Այս տարի շատ նորաձև են նաև ջինսե շրջազգեստները, լայն կիսատաբատները և պիջակները, որոնք ևս արդեն հասցրել են հայտնվել հայ երիտասարդների զգեստապահարանում։ 

 

 

Աղբյուր

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular