ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրիկ Խաչատրյանին Հիսուս Քրիստոսի հետ համեմատող լրագրողին շնորհվել է «ՀՀ Վաստակավոր լրագրող»-ի կոչում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լիլիթ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրերս Հայաստանը մեծ շուքով նշեց իր անկախության 25 ամյակը:

Բազմաթիվ միջոցառումների շարքում հասարակական ուշադրության կենտրոնում էին հատկապես պարգևատրման արարողությունները:

Շատերի համար էլ սկզբունքայնորեն հետաքրքիր էր՝ արդյոք նման նշանակալի տարեթվի առթիվ ՀՀ նախագահը կշնորհի՞ ՀՀ Ազգային հերոսի կոչում: Հիշեցնեմ, որ այդ կոչումը ՀՀ ներկայիս նախագահը շնորհել է ընդամենը մեկ անգամ․ 2008 թ. դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման:

ՈՒ չնայած նոր Ազգային հերոսի (կամ հերոսների) կոչման համար արժանիներ շատ կային, և հասարակությանն էլ դա անհրաժեշտ էր ոգևորվելու և Անկախության գինը վերարժևորելու համար, դա տեղի չունեցավ, և ՀՀ Ազգայի հերոսների ցանկը մնաց անփոփոխ:

Իսկ ահա այլ պետական պարգևների ու պատվավոր կոչումների առումով այս անգամ պարգևատրումները մի քանի անգամ գերազանցեցին նախորդ տարիների ցուցանիշներին:

Պարգևատրվեցին շատերը՝ արժանի, թե անարժան, ինչը դժգոհությունների ու հուսալքության մեծ ալիք բարձրացրեց մասնավորապես մտավորականության շրջանում:

Համացանցային բուռն քննարկման թեմա դարձավ հատկապես սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը: Հիշեցնեմ, որ Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդյան տարեդարձը, նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի հետ:

Գրոտեսկային ու պերճախոսության հրավառության այս շնորհավորանքի տեսքտը օգտատերերից շատերը՝ հատկապես լրագրողները քննադատեցին, իսկ խմբագրին էլ կոչ արեցին արժանապատվություն ցուցաբերել ու զերծ մնալ այդ աստիճան «անինքնասեր» բառապաշարից:

Եվ ահա, ընդամենը օրեր անց այդ նույն լրագրողը Վաստակավորի կոչում է ստանում՝ հաստատելով, որ մեր երկրում գնահատվող լրագրողները միայն նրանք են, ովքեր զուրկ են ինքնագնահատականից, պատվախնդրությունից, և մեր լավագույն լրագրողներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «անձնական օգտագործման գուսան են, վաստակավոր դանոսչիկ ու կաշառակերության չեմպիոն»:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular