ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես 21 տարեկան էի, Լաուրան՝ 9, հիմա 18 տարեկան է ու հուզմունքս չեմ կարողանում զսպել». Անահիտ Կիրակոսյանը՝ դստեր 18-ամյակի ու իր զգացողության մասին

ՖՈՏՈ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, երեկ դարձել է 18 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ էր: Լաուրայի հետ շատ կապված են, բայց և բավականին բարդ փուլեր են հաղթահարել:

 

18-ամյակի օրը Անահիտը որոշել է զարմացնել արագ սննդի սիրահար դստերն ու կեսգիշերին նրան շնորհավորել ոչ թե ավանդական տորթով, այլ հավի թևիկներով, կոնֆետների կոմպոզիցիայով, 18 փուչիկով ու արջուկով. «Հատուկ էի որոշել մանկական ձևով շնորհավորել իրեն, քանի որ 18 տարեկանում մարդը մտնում է մեծ կյանք: Իրեն արդեն լուրջ նվերներն ու լուրջ կյանքն են սպասում: Ես ուզում էի մանկական վերջին հաճելի անակնկալը մատուցել, որպեսզի ինքն իրեն զգա այն փոքրիկ աղջնակը, որի հետ 8 տարի առաջ ծանոթացանք»:

Անահիտն անկեղծ զրույց է ունեցել Tert.am Life-ի հետ, որի ժամանակ պատմել է դստեր հետ անցած դժվարությունների, իր հուզմունքային փուլի և տարիներ առաջ՝ աղջիկների հետ ծանոթության մասին:

 

-Լաուրան արդեն 18 տարեկան հասուն աղջիկ է, երբ ծանոթացաք, 9 էր: Այդ ժամանակ դու էլ 21 տարեկան էիր: Դեռ 30-դ չես բոլորել, բայց դեռահաս, երիտասարդության փուլ նոր մտնող աղջկա կյանքի պատասխանատվություն ունես: Քեզ համար որքանո՞վ է բարդ:

-Ես խիստ եմ, ինչ-որ հարցերում նա գուցե քաշվի կամ վախենա, բայց միաժամանակ ամենամտերիմն ինձ հետ է: Չեմ կարող բացատրել մեր հարաբերությունները. կեսգիշերին, շնորհավորեցինք իրեն, իր ընկերուհիները եկան, նստել էի ու հուզվել: Արտակին էլ ասացի՝ պատկերացնո՞ւմ ես, արդեն 18 տարեկան է ու լացս եկավ, հուզմունքս չկարողացա զսպել: Ահավոր հուզիչ էր: Երբ ծանոթացանք, նա 9 տարեկան էր, միասին նշեցինք իր 10-ամյակը: Մինչև այս ոչ մի ծննդի ժամանակ չեմ գիտակցել, թե որքան արագ են անցնում տարիներն ու ինչպես է ինքը մեծացել: Բայց հիմա արդեն չափահաս մարդ է, որքան էլ հուշեմ  ու խորհուրդ տամ, իր կյանքում սկսվել է էտապ, երբ պետք է ինքնուրույն քայլի:

- Ե՛վ շատ մտերիմ եք, և՛ բավականին բարդ էտապներ եք անցել: Սկզբնական փուլում ինչպե՞ս ձևավորվեցին ձեր հարաբերությունները, իրենք պատրա՞ստ էին քո՝ իրենց կյանքում հայտնվելուն: Այս առումով է՞լ եք բարդություններ հաղթահարել, թե՞ քեզ ի սկզբանե լավ ընդունեցին:

-Իրենք ոչ միայն  պատրաստ էին, այլև շատ ուզում էին, երազում էին մայրիկ ունենալ: Կարծես, կինո լիներ, որտեղ երեխաները պապայի համար կին են փնտրում: Արտակին էին գովազդում ինձ մոտ, ասում՝ գիտե՞ս, ինչ լավն է մեր պապան, ինչ ընտիր պապա է, ինչ համեղ է պատրաստում: Մեր առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը հավ էր պատրաստել ջեռոցում, բավականին կծու էր ստացվել: Լաուրան կծու չէր սիրում, բայց ուտում էր ու ասում՝ շատ համով ա, պապ ջան, բայց ջուր կտա՞ս (ծիծաղում է, հեղ.):

Երբ դեռ ծանոթ չէի աղջիկների հետ, իմ ու Արտակի հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը զանգեց երեխեքին, խնդրեցի բարձրախոս միացնել: Արտակը հարցրեց՝ բալես ի՞նչ եք անում, Լաուրիկը պատասխանեց՝ «Չէին սպասում» ենք խաղում՝ ես հայտնի աստղ եմ, Աննան եկել է իմ տուն: Ասացի՝ վերջ Արտակ, իմ երեխեքն են, իմ կինոն է:)

Ինչ վերաբերում է մեր՝ որպես մարդ իրար ընդունելուն, ի սկզբանե ամեն ինչ լավ է եղել: Մեր բոլոր կոնֆլիկտները ծագել են դեռահասության շրջանի աղջկական խնդիրների՝ ծնող-երեխա հարաբերությունների համատեքստում: Նման խնդիրներ ունենում են բոլոր ծնողներն իրենց երեխաների հետ՝ դրանք դեռահասության, կամակորության, ես-ի կայացման կոնֆլիկտներ են: Կարող է և իրարից նեղանաք: Մեզ մոտ ամեն ինչ էլ եղել է, ինչպես ցանկացած նորմալ ընտանիքում: Երևի, ամենաշատը հենց իր հետ եմ վիճել, օրեր ենք ունեցել, երբ բղավել եմ, հետո կամ ես եմ ներողություն խնդրել, կամ ինքը:

-Քեզ համար բարդ չէ՞ր՝ հաշվի առնելով, որ որքան էլ սիրում էիր, դու 21 տարեկանում ստանձնեցիր մի պատասխանատվություն, որը քո տարիքին համապատասխան չէր:

-Կարող եմ ասել՝ նույնիսկ երեխա էի, բայց ինձ թվում է՝ ինձ օգնել է հենց այն, որ ես 21 տարեկան էի: Հասունանալուց ու լրջանալուց հետո ես հասկանում այդ պատասխանատվության սահմանը: Այն ժամանակ ես ավելի շատ երազկոտ երեխա էի, որն այդ պահին չէր գիտակցում՝ ինչ է անում: Ես սիրահարվել էի, ասում էի՝ խնդիր չեմ տեսնում, ես կարող եմ:

Ինձ ավելի շատ խանգարում էր փաստը, թե ինչպես դրան կարձագանքի հասարակությունը, որովհետև մեզ մոտ, մեղմ ասած, տարօրինակ են արձագանքում ոչ սովորական ընտրություններին: Բնույթով միշտ ինքնուրույն եմ եղել, շատ հարգել եմ ծնողներիս, բայց իմ կյանքի բոլոր որոշումներն ինքնուրույն եմ կայացրել, 21-ում ինձ համար շատ ավելի հեշտ էր  որոշում կայացնելը՝ չնայած եթե դրանից 1 տարի առաջ ինձ հարցնեին՝ կանե՞ս այդ քայլը, կասեի՝ անհնար է:  Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք, իրականում ինքդ չգիտես՝ ինչի ես ընդունակ, ինչ ծանրություն կարող ես բարձրացնել հարկ եղած դեպքում: Իհարկե, այդ ամենին սերն է օգնում: Եթե սեր չլիներ, ամենափոքր փորձությունից հաստատ խնդիր կծագեր մեր ընտանիքում, բայց երբ սեր կա, ամենամեծ խնդիրը կարող ես հաղթահարել:

-Ո՞րն է եղել քո ու Լաուրայի հարաբերությունների ամենահուզիչ դրվագը:

-Հատկապես Լաուրայի հետ տարբեր ու բարդ փուլեր ենք հաղթահարել: Ամենահուզիչն իր ձեռագիր նամակն էր ինձ, որտեղ ներկայացրել էր ամեն ինչ կապված իմ ու իր հետ: Մոտավորապես խոստովանություն էր, որն ինձ շատ բան ասաց, ես հասկացա, որ ոչինչ հենց այնպես չի լինում, իմ ընտրությունը ճիշտ էր:

-Դա կարողացա՞վ ամեն ինչ շտկելՈրպես կանոն՝ մենք իդեալական պատկերացնում ենքթե ինչ է պետք անել խնդիրները հհարթելու համար, բայց, երբեմն, չենք կարողանում վերահսկել էմոցիոնալ դաշտում մնացած հետքերը, լարվածություն է մնում:

-Դա իմ ամենաէմոցինալ էտապներից է եղել: Այդ նամակով ես հասկացա, որ բոլոր տեղերում, երբ ինքս ինձ հարց էի տալիս՝ լավ,  հասկանո՞ւմ է ինչ եմ ասում, թե չէ, ինքն ամբողջությամբ հասկացել է: Այսպիսի տողեր կային՝ մամ, գուցե շատ անգամ ցավեցրել եմ, ակամա կամ ոչ ակամա, բայց իմացիր, որ ես  շատ եմ գնահատում ու սիրում քեզ: Այնքան անձնական նամակ էր, որ ամեն տողը բացահայտել չեմ ուզում, բայց հասկացա, որ թե՛ իմ ընտրության մեջ, թե՛ այս տարիների մեջ չեմ սխալվել: 

-Իսկ եղե՞լ են էտապներ, երբ դու ես քեզ մեղավոր զգացել:

-Շատ: Ես բնույթով այդպիսին եմ. երբ ինձ սխալ եմ պահում, 1-2 րոպե անց մեղադրում եմ ինձ: Եղել է էտապ, երբ ինքս եմ մտածել՝ էս ինչ արեցի, գնացել, փաթաթվել եմ ու ասել՝ կներես: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, կարող եմ պոռթկալ, հետո հանգստանալ: Եղել են դեպքեր, երբ ինքն է նույնն արել:

-Այնուամենայնիվ, տղաների վրա զայրանալիս ավելի ազա՞տ ես, քան աղջիկների դեպքում, թե՞ ավելի զգույշ լինելու, որոշակի մտավախություններ ունենալու էտապն էլ է հաղթահարված:

-Կարող եմ հպարտանալ, որովհետև դա նաև իմ շնորհքն է, որ կարողացել եմ հասնել այդ լիակատար հավասարությանը:

Ինձ նաև շատ ուրախացնում է հենց երեխաների կապվածությունը: Կարող եմ, օրինակ, Լաուրային նեղացնել, Հայկն ինձ ասի՝ ինչու ես քույրիկիս նեղացրել: Կոալիցիա են կազմում իմ դեմ, ասում եմ՝ պահո՜, վաղը կարող է 4-ն էլ իմ դեմ դուրս գան (ծիծաղում է, հեղ.): Լաուրաս, որպես ավագ դուստր, կարծես երկրորդ մամա լինի Մհերի համար, միշտ ասում է՝ մամ, շնորհակալ եմ, որ Մհերը կա մեր կյանքում: Իրենք իրար համար խելագարվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular