ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի կարող մասնակցել Մունդիալ-2022-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին զրկվել է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից:

Նման որոշում կայացրել է Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը: Այդ մասին WADA-ն արդեն իսկ տեղեկացրել է Ռուսաստանին:

ՏԱՍՍ-ը գրում է, որ ՌուսԱԴԱ-ն չի տեղեկացվել հավաքականի` Մունդիալ-2022 թվականի մասնակցության արգելքի մասին:

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը պետք է անցկացվի Կատարում: Ռուսաստանի ընտրանին պետք է նախ մասնակցեր որակավորման փուլին, սակայն դրան էլ չի մասնակցի:

Դեռևս նախորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերին, նաև Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:  Շվեյցարական Լոզանում տեղի ունեցած կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը՝ ՌուսԱԴԱ-ն իր հերթին հավելել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե ՌուսԱԴԱ-ն չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Ռուսաստանը բողոքարկում է այս որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular