ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտագրություններ պաշտպանություններում. ԲՈԿ-ը մանրամասնում է իր դեմ բացված իրավական գործերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն որակավորման կոմիտեն ուշադրությամբ դիտարկում է իրենց ներկայացված յուրաքանչյուր գիտական աշխատանք: Ասուլիսում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ հայտնաբերել են արտագրությունների մի շարք դեպքեր: Դրանց հետ կապված արդեն ԲՈԿ-ի դեմ դատական գործեր ու վարչական վարույթներ են բացվել:

«Մեկ դեպքը նախարարություններից մեկի ներկայացուցչին է վերաբերում, որը երեք անգամ վարչական վարույթ է հարուցել ԲՈԿ-ի դեմ այն բանի համար, որ մենք չենք հաստատել իր ատենախոսությունը: Կարծես թե չի էլ հերքվում, որ այնտեղ կան մեծածավալ արտագրություններ: Մենք բացահայտել էինք 25 էջ արտագրություն, սակայն երբ նախարարությունում ձևավորված հանձնաժողովն ուսումնասիրեց աշխատանքը, այդ ծավալն ավելացավ: Արտագրությունների ծավալը մեծանում է, սակայն բողոքը մնում է»,-ասաց Սմբատ Գոգյանը՝ նշելով, որ պայքարելու են նման երևույթների դեմ:

Երկրորդ դեպքը եղել է տնտեսագիտությունից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, երբ աստիճանաշնորհելու գաղտնի քվեարկության ժամանակ հայցորդը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, սակայն մասնագիտական խորհուրդը սխալ որոշում է կայացրել և երաշխավորել է, որ ԲՈԿ-ը նրան հանձնի գիտական աստիճանը հավաստող վկայագիր:

«Քանի որ հայցորդն անհրաժեշտ ձայներ չի ունեցել, հետևաբար, չենք հաստատել աշխատանքը, այլ մերժել ենք: Հիմա գործը դատարանում է, նիստը նախատեսված է մարտի 18-ին: Կհասկանանք, եթե մարդը չի հավաքել բավարար ձայներ, իսկ խորհուրդը սխալ որոշում է կայացրել, արդյոք նա պե՞տք է ստանա աստիճանը հավաստող վկայագիր»,-ասաց Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ օրենսդրական բազմաթիվ բացեր, խութեր կան, որոնք թույլ չեն տալիս ԲՈԿ-ին լիարժեք գործել ու որոշումներ կայացնել:

Ներկայացնելով 2019 թվականի իրենց կողմից հաստատած գիտական աստիճանները՝ ԲՈԿ նախագահը նշեց, որ դրանք զգալիորեն նվազել են: 2019 թվականին ԲՈԿ-ը հաստատել է 223 գիտական աստիճան, որոնցից 6-ը դոկտորական, 217-ը՝ թեկնածուական: 2019 թվականին հաստատված աշխատանքները 38 տոկոսով պակաս են եղել: Կտրուկ նվազել են տնտեսագիտության բնագավառի պաշտպանությունները. եթե 2018 թվականին դրանց քանակը եղել է 70, ապա 2019 թվականին՝ 34: 2019 թվականին ավելի շատ պաշտպանություն եղել է տեխնիկական գիտություններից՝ 40, 2018 թվականին՝ 47: Գրեթե բոլոր բնագավառներում արձանագրվել է պաշտպանությունների անկում, աճ նկատվել է դեղագործության ուղղությամբ: Դա Սմբատ Գոգյանը պայմանավորում է ԵՊՀ-ում և Երևանի պետական բժշկական համալսարանում դեղագործության ոլորտում հետազոտությունների աճով:

«Ընդհանուր պաշտպանությունները հաստատելու թվի նվազումը մեզ չի ուրախացրել, բայց կարող եմ ասել, որ ինչ որ քանակով կարողացել ենք վատ գործերի դեմն առնել, և սա դեռ ինստիտուցիոնալ մակարդակի պայքար չէ, այլ մարդկային գործոնով ձևավորված պայքարի արդյունք էր»,- ասաց Սմբատ Գոգյանը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների խիստ անհրաժեշտություն կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular