ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը խուզարկում է Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանությունը խուզարկում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը։ Ավելին քիչ առաջ ուժայինները տարել են Վերմիշյանին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը․ «Այս պահին որևէ տեղեկատվություն չենք կարող տալ, ավելի ուշ ինֆորմացիա կլինի, կհաղորդենք»,- ասաց նա։ 

Հետաքրքրվեցինք՝ այս պահին Վահագն Վերմիշյանը տեղո՞ւմ է, կարո՞ղ ենք խոսել նրա հետ, կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղարը բացասական պատասխան տվեց։ 

Նշենք, որ Վերմիշյանի աշխատասենյակը գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքում։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Վահագն Վերմիշյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, սակայն վերջինս հերքել էր իր առնչությունն այդ գործին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular