ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարսում 863 բեռնատար կա կուտակված

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 11:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Կոտայքի, Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular