ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել, որ հոգեբուժարանում անգործունակ անձանց բուժելիս նրանց կարծիքը հաշվի չի առնվում. ՄԻՊ

ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների եւ անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում ընկած են հոգեբուժարաններում Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, ինչպես նաեւ միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։

Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների եւ անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։

Արդյունքում, խախտվում են լսված լինելու եւ իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում եւ բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular