Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ Ոստիկանություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին մեզ հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն, առանց պատշաճ հիմնավորման, բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։