ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ժպտաս, ցույց տաս, որ դու հաղթահարելու ես քո հիվանդությունը». նախագահն ընդունել է քաղցկեղից բուժվող երեխային (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում:

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների՝ քաղցկեղով հիվանդացության խնդիրներին:

Նախագահ Սարգսյանը զրուցել է փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով: Նախագահն ասել է, շատ կարևոր է չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Ռոմիկը պատմել է, որ մարտի 6-ին կդառնա 11 տարեկան: Դպրոց է գնում, ընկերներ ունի, նախասիրություններ: Հանրապետության նախագահը քաջալերել է նրան, պատմել, որ ինքն էլ է անցել այդ ծանր ու դժվար ճանապարհը. «Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես: Հետագայում, Աստված գիտի, գուցե 20 տարի հետո դու ևս նախագահ դառնաս: Ուզո՞ւմ ես նախագահ դառնալ, թե՞ ֆուտբոլիստ ես ուզում լինել»:

Երբ փոքրիկ Ռոմիկը պատասխանել է, թե նախագահ է ուզում դառնալ, նախագահ Սարգսյանն ասել է. «Դե, պայմանավորվեցինք՝ լավանում ես, որ նախագահ դառնաս: Դժվար է լինելու, տհաճ է, բայց կանցնի: Ուժե՛ղ եղիր: Տե՛ս մայրիկդ, հայրիկդ ուժեղ են, դու էլ ուժեղ տղա եղիր: Ի՞նչ ես սիրում անել, ինչ կուզես, բացի նախագահ դառնալուց»:

Ռոմիկը նախագահին հայտնել է, որ կուզեր նաև փրկարար դառնալ, ինչպես իր հայրն է. «Որովհետև նրանք մարդկանց են փրկում: Բժիշկները մարդկանց են բուժում, իսկ փրկարարները փրկում են»:

Հանդիպմանը ներկա՝ երեխային բուժող բժիշկը տեղեկացրել է, որ Ռոմիկը դեռ պահպանողական բուժման մեջ է, որը ևս մեկ տարի կշարունակվի: Այս պահի դրությամբ երեխայի հիմնական հիվանդությունը նահանջել է:

«Դու լավանում ես, հետո տարին մեկ անգամ ինձ հյուր կգաս, քեզ սովորեցնեմ, որ մեծանաս, դու դառնաս նախագահ,-ասել է նախագահ Սարգսյանը, հորդորելով Ռոմիկին ժպտալ: -Պետք է ժպտաս, ցույց տաս, որ դու ուժեղ ես, որ դու հաղթահարելու ես քո հիվանդությունը»:

«Դու ինքդ ես քո առաջին բժիշկը, ինչքան էլ ծնողներդ ու բժիշկները բոլոր ջանքերն ու միջոցները ներդնեն, որովհետև նախ դու ինքդ պիտի չդադարես հավատալ, որ հաղթահարելու ես այս ամենը, որովհետև կյանքը գեղեցիկ է և գեղեցիկ է առաջին հերթին հենց քեզ նման երեխաներով»,- փոքրիկ Ռոմիկին ասել է Հանրապետության նախագահը:

  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular