ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թոքաբորբ ունեմ, հրաժարվում են տեստ անել»․ ահազանգում է Չինաստանից վերադարձած հայ տղան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի Գուանչժոու քաղաքից փետրվարի 1-ին Հայաստան ժամանած Գագիկ Բարսեղյանը, որ թոքաբորբ ախտորոշմամբ 3-4 օր է` Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում է, ահազանգում է, որ հրաժարվում են իրեն կորոնավիրուսի տեստ անել` պատճառաբանելով, որ վիրուսի բռնկման օջախի քաղաքից` Ուհանից չի եկել եւ հիվանդությանը բնորոշ լուրջ ախտանիշներ չունի:

«5 ամիս Գուանչժոում ենք եղել, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ կնոջս հետ վերադարձել ենք Հայաստան։ Մինչ գալս վատառողջ էի, ստուգվել եմ այնտեղ, ասացին` վիրուս չա, բայց երբ հասանք Հայաստան, առաջարկեցին բերել մեզ Նորքի հիվանդանոց, մենք հրաժարվեցինք, հաջորդ օրը առավոտյան եկան, ջերմություն չափեցին, ես ջերմություն ունեի, տարան հիվանդանոց, ասեցին` թոքաբորբ ունեմ: Ոչ մի տեղեկություն չունեմ մնացած անալիզների պատասխաններից: Հիմա էլ տեստերը ստացել են, բայց մեզ տեղեկացրին, որ տեստ չեն անցնակցնի, քանի որ Ուհանից չենք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:

Գագիկ Բարսեղյանի խոսքով` թե՛ ինքը, թե՛ Չինաստանից ժամանած մյուս հայերը մտավախություն ունեն, որ հնարավոր է` ճանապարհին վարակված լինեն կորոնավիրուսով․ «Մեր պես լիքը հայ քաղաքացիներ վախենում են` գաղտնի շրջանում լինեն, չիմանան: Չենք կարողանում շփվել մեր հարազատների հետ, որովհետեւ հնարավոր է չիմանանք, տարածենք, մյուսներին էլ վարակենք: Մի տեսակ չեմ հասկանում մեր նախարարության լոգիկան. ուրիշ երկրներում մարդկանց պահում են կարանտինի մեջ, այստեղ չեն էլ տեստավորում, որ ժխտեն կամ հաստատեն հիվանդության առկայությունը»:

Գագիկը հայտնեց, որ իր տեղեկությամբ Չինաստանից վերադարձածների մեջ շատերը կան, որ ջերմություն ունեն, բայց տանն են բուժվում: Գագիկը նույնպես, հնարավոր է` վաղվանից տանը շարունակի բուժումը:

«Բուժող բժիշկս եկավ, ասաց` թոքաբորբ չես, դուրս կգրենք: Մինչդեռ հիվանդանոցի բաժնի վարիչը ասել է թոքաբորբ է իր մոտ: Հիմա չեմ հասկանում` ինչու էի երեք օր անտիբիոտիկ ընդունում, կամ, եթե թոքաբորբ եմ, ինչպես են դուրս գրելու: Հատկապես, որ ջերմությունս չի իջել»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանն այսօր նոր կորոնավիրուսի ախտորոշման տեստեր է ստացել:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular