ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» չի ապահովի՞ անհրաժեշտ քվեներ փոփոխություններն անցկացնելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շաբաթ-կիրակին անցկացրել են Դիլիջանում՝ քննարկել են Վահագն Հովակիմյանի հեղինակած վիճահարույց փոփոխությունները՝ ԱԺ կանոնակարգի, ՍԴ-ի եւ հանրաքվեի մասին օրենքների հետ կապված։

Հիշեցնենք, որ փորձ է արվում առանց ՍԴ-ի կարծիքի Սահմանադրությունում փոփոխությունների ճանապարհ բացել եւ ցանկալի ՍԴ ձեւավորել՝ առանց Հրայր Թովմասյանի եւ մյուսների։

Հանդիպմանը բոլորը չեն մասնակցել, ինչն էլ հիմնավորել է կասկածները, որ չի հաջողվելու 87 քվե ստանալ, ինչն անհրաժեշտ է փոփոխություններն անցկացնելու համար։ «Իմ քայլում» վաղուց տարաձայնություններ կան, իսկ վերջերս անհամաձայնություն հայտնողների շարքերն աճել են։

Դիլիջանյան հանդիպմանը օրենքի «հեղինակ» Վահագն Հովակիմյանը դասախոսություն է կարդացել թիմակիցների համար՝ բացատրելով իր աբսուրդային առաջարկը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular