ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Ավտոշուկան խայտառակ վիճակում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենանե­րի ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպու­թյունների համար տագնապա­լի լուրեր սկսեցին ստացվել Ղազախստանից, որի քաղաքացիները 2019 թվականին ԱՄՆ-ից Հա­յաստան ներկրված ավտոմեքենանե­րի հիմնական գնորդներն էին։

Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, միայն անցած տարի իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, ու դրա մեծագույն մասը՝ Հայաստանից, իսկ հիմա այդ երկիրը պնդում է, որ կա­տարված ու սպասվելիք հազարավոր գործարքները պետք է կատարվեն այլ պայմաններով, ինչը, կարճ ասած, նշանակում է, որ ղազախներն այլեւս չեն գնի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները, իսկ հնարավոր է նաեւ արդեն գնվածի հետվերադարձ դեպի Հայաստան։ 

Ավտոներկրմամբ զբաղվող մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ոմանք սկսել են հետ բերել իրենց մեքենաները Հայաստան ու փորձում են գումար պահանջել այն իրենց վաճառած ՀՀ քաղաքացինե­րից, իսկ ավտոշուկան այս պահին խայտառակ վիճակում է՝ հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը, մարդիկ ստիպված ջրի գնով վաճառելու են բերված մեքենաները, որ վարկերն ու պարտքերը փակեն։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենի մեջ մեղքի իր բա­ժինն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, կարճ ասած, ԵՏՄ ղեկավարների համար չի ընկալվում որպես վստահելի, ռուսերեն ասած՝ «սվոյ» մարդ, ում խնդրանքներին վե­րաբերվում են խիստ մակերեսային եւ ամեն անգամ օրենքի տառն են դեմ տալիս, ինչպես սիրում է անել ինքը՝ Նիկոլը։

Խնդիրը, իհարկե, խորքային է, ու իրական քաղաքականությունը ստատուս գրելը չէ, իրական քաղա­քականությունը պահանջում է նաեւ փակ, հաճախ ոչ այդքան «հպարտ» զրույցներ այլ ղեկավարների հետ, ինչը Փաշինյանն անել չի կարող, ու փաստացի նրա պահվածքի պատճառով տուժում են հազարա­վոր հայեր։ Իհարկե, ինչպես հաճախ է լինում՝ օրենքի տառին համապա­տասխան, Նիկոլը մեղք չունի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular