ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։

Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշերին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային։ Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և չխորացնել այս անհանգստացնող իրավիճակը՝ ապահովելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Այսպիսով, անցած երեք օրերի ընթացքում սա եվրոպական կառույցների կողմից Հայաստանին հղված արդեն երկրորդ նման՝ բավական կոշտ ձևակերպումներով ու տողատակերով հայտարարությունն է. ուրբաթ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էին հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները: Եվ այս պայմաններում, Հայաստանի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժի ձեռամբ, պատրաստվում է խորհրդարանում քննարկել և փորձել ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կշրջանցվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ սահմանադրականության ստուգման նպատակով ՍԴ-ին ուղարկելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենքները նախագահի ստորագրմանը ուղարկելու պահանջները:

Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում եվրոպական կառույցների կողմից դատապարտող հայտարարությունները շարունակվելու են:

Դրանց ի պատասխան՝ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակներում տարածվում է այն տեսակետը, թե սա մեր ներքին գործն է, եվրոպական կառույցներն իրավունք չունեն միջամտելու, և այլն: Այս կարծիքներն ուղեկցվում են հիշեցումներով, թե սրանք նույն այն եվրոպական կառույցներն են, որոնք նախկինում լեգիտիմացրել են Հայաստանում կեղծված ընտրությունները, նպաստել են նախկին իշխանությունների վերարտադրությանը, և այլն: Այսինքն՝ փորձ է արվում տարածել կարծիք, որ սա զուտ ներհայկական գործընթաց է, և եվրոպացիների կարծիքը կարելի է նաև անտեսել:

Իրականությունը, սակայն, այլ է. Հայաստանը միջազգային հանրության անդամ է (դեռևս) և ունի բազմաթիվ միջազգային պարտավորություններ, ու իշխանության թևերից մեկի կողմից մյուսի նկատմամբ բացահայտ ճնշումների այս քայլերը, տարբեր գնահատականներով՝ իշխանության յուրացման փորձը, չի կարող անհետևանք մնալ: Սակայն Հայաստանի իշխանություններին կարծես դա այնքան էլ չի մտահոգում, և նրանք շարունակում են առաջնորդվել «դուխով», այն դեպքում, երբ վաղուց դրա փոխարեն՝ պետք է գործեին մտքով ու խելքով:

Բայց դա այնքան հեշտ չէ, որքան «դուխով»-ը: Դրա համար եվրոպական կառույցները Հայաստանի հետ արդեն խոսում են այնպիսի լեզվով, որով խոսում են ավտորիտար ռեժիմների հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular