ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փողոցային արդարադատություն զինվորի գործով

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 2-ին հայ հանրությունը բավականին տխուր տեսարանի ականատես եղավ. կիրակի օրը Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից մարդիկ վերցրել էին բանակում մահացած զինվոր Վահրամ Ավագյանի դին եւ բերում էին Երեւան: Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հաջողվեց համոզել հարազատներին հետ տանել դին, հուղարկավորությունը պատշաճ կազմակերպել: Տեղի ունեցածը, սակայն, բազում հարցեր է առաջացնում:

Նախ՝ ինչո՞ւ էր հարազատների ցասումը հանդարտեցնելու գնացել Դավիթ Տոնոյանը, որը Զինված ուժերի, կանոնադրական հարաբերությունների ու, ընդհանրապես, զորքի հետ որեւէ առնչություն չունի: Դրա պատասխանատուն բացառապես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է:

Բացի այդ, շաբաթ օրը տեղի ունեցավ 2 անցանկալի իրադարձություն եւս. Տոնոյանը ստիպված եղավ հասարակության դժգոհությունը մեղմելու համար կարծիք հայտնել, թե տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Զինվորի հարազատները պնդում էին՝ հանեն պիտակը, տան անունները, թե ով է սպանել իրենց զավակին: ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ շուտով հայտարարություն կլինի, կտան անուններ:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես ծանուցեց՝ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Սա նշանակում է, որ մեր երկրում տեղի է ունենում փողոցային արդարադատություն. հավաքված մարդիկ են որոշում՝ ում ինչ հոդվածով պատժեն: Իսկ ամենաուշագրավն այն է, որ եթե ինքնասպանություն չի եղել, ինչպես հայտարարվել էր հենց դեպքի օրը (հետո փոխվեց հոդվածը), ապա ո՞վ է մարդասպանը: Նկատենք, որ անգամ այն հոդվածը, որով ձերբակալել են երիտասարդներին, չի տալիս հիմնական հարցի պատասխանը՝ ով է կրակել զինվորին եւ ինչ դրդապատճառով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular