ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր փաստեր , որոնց մասին իմանալուց հետո կարգելեք ձեր երեխային ընդհանրապես չիփս ուտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանացի հետազոտողները միանշանակ պնդում են, որ չիփսերը բացասաբար են ազդում երեխայի մտավոր զարգացման վրա: Այս եզրահանգմանը նրանք եկել են խնդիրը մանրամասն ուսումնասիրելուց հետո: Ուսումնասիրվել են երեք և չորս տարեկան այնպիսի երեխաներ, որոնց սննդակարգում ամեն օր չիփսեր են եղել: Գիտնականները պարզել են, որ նրանց ուղեղի աշխատանքը բոլոր առումներով ավելի վատ է այն երեխաների համեմատ, ովքեր չիփսեր չեն ուտում:

Մասնագետները մասնավորապես նշել են, որ նրանց մոտ խախտված է հիշողությունը, ցրված է ուշադրությունը, իսկ վարքը անհանգիստ և անհավասարակշիռ է: Ավելի վատ են զարգացած նրանց ստեղծագործական հմտությունները: Իսկ արդեն դպրոցական տարիքում այս երեխաները տարբեր առարկաներից դժվարություններ են ունենում:

Բժիշկների կարծիքով՝ մանկական ուղեղի համար վնասակար են հագեցած ճարպերը. հենց դրանք էլ համարվում են այդ վատ ազդեցության պատճառը: Ինչպես հայտնի է՝ չիփսերի մեջ դրանցից մեծ քանակությամբ է պարունակվում: Բացի դրանից՝ երեխաների սիրելի չիփսերում կա նաև ակրիլամիդ՝ քիմիական նյութ, որը ոչ միայն կանցերոգեն է, այլև մուտագեն: Գիտնականները նշում են, որ այս նյութը առկա է ցանկացած տապակած սննդամթերքի մեջ, հատկապես՝ բարձր ջերմաստիճանով մշակված:

Картинки по запросу Չիփսերը  վնասակար են

Բժիշկները նշում են, որ ուղեղի վրա բացասական ազդեցությունն անդառնալի է: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին չիփսերով չկերակրել, եթե նրանք դեռ չորս տարեկան չկան: Ավելի մեծ տարիքի երեխաներին չիփսերը արգելված չեն, սակայն դրանք օգտակար սննդամթերքների խմբին չեն պատկանում:

Ավելի վաղ գերմանացի գիտնականները պարզել էին, որ չիփսերը թմրանյութերի պես կախվածություն են առաջացնում: Ենթադրվում է, որ մեծ քանակությամբ ճարպերով և ածխաջրածնով հարուստ ուտելիքն ուղեղում գրգռում է հաճույքի կենտրոնը, որով էլ խթանում է մեծ կալորիականություն ունեցող սննդամթերքի ընդունման պահանջը:

Հատկանշական է իմանալ նաև.

Չիփսերում ընդհանրապես չկան վիտամիններ և միներալներ:

Картинки по запросу Չիփսերը ածխաջրերի և ճարպերի խառնուրդ են

Չիփսերը ածխաջրերի և ճարպերի խառնուրդ են` աղի, արհեստական սննդային ներկերի և համի փոխարինիչների հավելումով:

Картинки по запросу Չիփսերը

Բացի այդ` չիփսերը կարող են պատրաստել ոչ թե կարտոֆիլից, այլ կարտոֆիլի ալյուրից, ինչն ավելի վնասակար է դարձնում այս սննդամթերքը:

Картинки по запросу Չիփսերը  վնասակար ենՉիփսերը նպաստում են գիրանալուն, քանի որ դրանք պարունակում են երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիաների գրեթե կեսը` 100 գրամ չիփսը պարունակում է 510 կկալ.:

Картинки по запросу գիրանալ

Չիփսերը պատրաստվում են ոչ թե օգտակար բուսական յուղով, այլ մարգարինով, սա է պատճառը, որ չիպսերում պարունակվող ճարպերը կարող են քաղցկեղ առաջացնել:

Картинки по запросу Չիփսերը  վնասակար են

Չիպսերում պարունակվող աղի քանակությունը, ներթափանցելով երեխայի օրգանիզմ, կարող է խաթարել ոսկորների բնականոն աճը, ինչպես նաև ազդել նյութափոխանակության վրա:

Картинки по запросу ոսկորների բնականոն աճը,

Չիփսերին տարբեր համեր հաղորդող քիմիակնշան նյութերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ դառնալ:

Картинки по запросу ալերգիայի

Նյութը պատրաստեց 1or.am-ը

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular