ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս դժվարին պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Չինաստանին. Արմեն Սարգսյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած ողբերգական հետևանքների կապակցությամբ:

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի կանխման և հաղթահարման ուղղությամբ: Այս դժվարին պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Չինաստանին»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահը Չինաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular