ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան է Ղազախստանում գտնվող հայկական համարանիշներով մեքենաների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՏՄ անդամ պետության մաքսային ծառայությունը հրապարակել է հայկական համարանիշներով Ղազախստանում գտնվող մեքենաների թիվը:

Այսպիսով՝ 2019 թվականի ընթացքում Ղազախստանի սահմանը հատել ու երկիր է մտել հայկական պետհամարանիշով 38 հազար 558 մեքենա, որոնցից միայն 18 հազար 209-ն է հետագայում լքել երկրի տարածքը։ 

Ստացվում է, որ 2019-ի ընթացքում հայկական համարանիշներով փաստացի Ղազախստան է ներկրվել 20 հազար 349 մեքենա։

Ընդ որում՝ նույն տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել մոտ 181 հազար մեքենա, այսինքն` Հայաստան բերված ամեն 9 մեքենայից մեկը վերարտահանվել է Ղազախստան, թեև հայկական համարանիշներով։

Նշենք, որ սա խիստ տարբերվում է նախորդ տարիների տվյալներից։ Օրինակ՝ 2018-ին հայկական համարանիշներով Ղազախստան փաստացի արտահանված մեքենաների թիվը եղել է 7 հազար 243 հատ, իսկ 2017 թվականին՝ ընդամենը 35։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular