ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը թափ է հավաքում հակասական միջավայրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցնող շաբաթվա իրադարձությունների առանցքում դարձյալ կառավարությունն էր՝ արդեն կատարված և սպասվելիք կադրային փոփոխություններով, կաբինետի առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ կանխատեսումներով: Նաև քաղաքական ինտրիգները, որոնք մասնավորապես պայմանավորված են Կարեն Կարապետյանի և ՀՅԴ-ի չկարգավորվող հարաբերություններով:

Ինչպեսև կանխատեսել էի այս հարցում միջանկյալ մի լուծում գտնվեց, որը կգործի մինչև խորհրդարանական ընտրությունները: Վարչապետն այս պատմությունից պարզերես դուրս եկավ այն իմաստով, որ իր համար առաջնային համարվող տնտեսական բլոկում դաշնակցական Արծվիկ Մինասյանն, այնուամենայնիվ, չվերանշանակվեց:

Մյուս կողմից, եթե Մինասյանը պահպանում է նախարարական կարգավիճակը թեկուզև Էկոլոգիայի նախարարությունում, սա խոսում է նախարարությունները «սորտավորելու» ոչ այնքան ճիշտ մոտեցման մասին: ՀՅԴ-ի հետ կապված պատմությունը փաստեց նաև, որ կադրային քաղաքականության մասով հարաբերական են նոր վարչապետի ազատության մասին պնդումները:

Կարեն Կարապետյանն առայժմ չունի քաղաքական և հանրային այնպիսի հենարան, որ կարողանա չեղարկել Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածությունը:

Ավանդական կուսակցությունը պահպանեց իր երեք նախարարական պորտֆելները, այսինքն՝ այն վարչական ֆինանսական ռեսուրսները, որոնք նրան թույլ կտան հաջորդ տարի ևս ներկայացված լինել խորհրդարանում: Սակայն, ՀՅԴ-ն վերջնականապես կորցրեց իր քաղաքական դեմքն ու սկզբունքայնությունը: Սոցիալիստ ընկերներին հետաքրքրում է իշխանությունն ու փողը, և նրանց համար նույնիսկ անկարևոր է դառնում, թե իրենց ներկայացուցիչը որտեղ և ինչ պայմաններով է նախարար դառնում:

Սակայն վերադառնամ Կ. Կարապետյանին և կատարեմ մեկ դիտարկում ևս: «Պրիմիտիվ գողություն», «ժանգոտած կառավարման համակարգ» արտահայտություններով նա դիպուկ բնորոշում է ընթացիկ վիճակը, սակայն այնպիսի տպավորություն է, թե Կարեն Կարապետյանի մոտ բացակայում է առաջիկա գործողությունների հստակ ծրագիր, և նա ընթացքում է որոշակի սրբագրումներ կատարում իր քայլերում: Օրինակ, կաբինետի 1/3-ում արդեն արված էին նշանակումները, երբ նա նախաձեռնեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները:

Սա պայմանավորված է կամ գործողությունների հստակ ծրագրի բացակայությամբ, կամ էլ այն հանգամանքով, որ Կ. Կարապետյանը ժամանակ է շահում՝ համակարգից եկող ինչ-որ մարտահրավերներ հաղթահարելու և ավելի անկաշկանդ գործելու համար:

Երկրորդ վարկածն անշուշտ տեղ ունի, եթե հիշենք նույն ՀՅԴ համառությունը, կամ հենց Գագիկ Բեգլարյանի դեմարշը, երբ նա չժամանեց նոր նախարարի ներկայացմանը: Ինչևէ արձանագրեմ, որ միջանկյալ է նաև վարչապետի ներկայացրած կառուցվածքային փոփոխություները: Նախարարությունների թիվը 20-ից դարձավ 19-ը, սակայն ըստ նոր սահամանադրության չպետք է գերազանցի 17-ը:

Ըստ ամենայնի Կարապետյանին չի հաջողվել գնալ համապարփակ բարեփոխման, որովհետև որոշ նախարարների թեկուզև միջանկյալ պաշտոնավարման համար, նա ստացել է «ազդեցիկ խնդրանքներ»: Կառուցվածքային ռեֆորմի մյուս անկատարությունն այն է, որ լուծում չտրվեց կառավարության առընթեր յոթ մարմինների ճակատագրին, ավելին, այդ թիվը մեկով ավելացավ ի հաշիվ քաղաքաշինության նախարարության լուծարման: 2018-ին դարձյալ նոր սահանադրության ուժով առընթեր մարմիններն ու կոմիտեները պետք է վերացվեն` տարալուծվելով նախարարությունների կառուցվածքում:

Կ. Կարապետյանն առաջնահերթույթուն է համարում նաև պետական ծախսերի կրճատումը, սակայն ակնհայտ է, որ կարճ ժամկետում հնարավոր չի լինի վերանայել հին տրամաբանությամբ կազմված հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Անշուշտ դժվար է լինելու նոր քաղաքականություն իրականացնել քրեաօլիգարխիկ կնիք ունեցող բյուջեով:

Սակայն կառավարության վերջին նիստը մեկ դրական սիգնալ տվել է: Կ. Կարապետյանն ընդամենը մեկ, բայց բովանդակային նախադասությամբ անդրադարձել է խաղողի մթերումների հարցին: Այն դրական ազդակ հանդիսացավ, և սոցիալական բունտի խորհրդանիշ դարձած Աղավնաձորում, գոնե ժամանակավորապես դադարեցին տարերային հուզումները:

Սարգիս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular