ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականի ամենավատ և անհաջող ամիսը՝ ըստ հորոսկոպի նշանի. Իսկ ո՞րն է Ձերը

Խոյ – հուլիս: Աստղագուշակության համաձայն՝ այս նշանի համար ամենադժվար ամիսը կլինի հուլիսը, քանի որ այն կարող է բերել առողջության հետ կապված խնդիրներ։ Խոյերը հուլիսին արդեն պետք է ժամանակ տրամադրեն՝ համոզվելու, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է։

Ցուլ – սեպտեմբեր: Սեպտեմբերին հորոսկոպի այս նշանի տակ ծնված մարդիկ շատ ցնցումներ ու փոփոխություններ կունենան։ Նրանց պետք է մնալ համբերատար ու չհանձնվել։

Երկվորյակ – հունիս: Հունիսը Երկվորյակների համար կլինի մի շրջան, երբ կունենան անհաջողություններ, թյուրիմացություններ, փորձությունների կենթարկվեն սիրային հարաբերությունները, բայց ամսվա վերջին ամեն բան կպարզվի։

Խեցգետին – մայիս: Մայիսը դժվար ամիս կլինի այս մարդկանց համար։ Նրանք պետք է զգույշ լինեն ու մտածեն ամեն բառ արտասանելուց առաջ։ Այս ամիս անհաջողություններից խուսափել չի լինի։

Առյուծ – օգոստոս: Օգոստոսը կարող է խնդիրներ առաջացնել մտերիմների հետ հարաբերություններում։ Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել որոշ պլաններ ու տոնակատարություններ։

Կույս – դեկտեմբեր: Դեկտեմբերը Կույսերի համար դժվար ամիս կլինի։ Հնարավոր են կոնֆլիկտներ անձնական ու մասնագիտական կյանքում։ Նրանց պետք է խորը շունչ քաշել ու որքան հնարավոր է հանգիստ անցկացնել այս շրջանը։

Կշեռք – հունվար: Հունվարը շատ դժվար շրջան կլինի այս մարդկանց համար։ Նրանց կարող են ուղեկցել անհանգստությունը, լարվածությունն ու քնի բացակայությունը։ Առողջությանը վտանգ կսպառնա, պետք է զգույշ լինել։

Կարիճ – ապրիլ: Ապրիլը կարող է դժվար շրջան լինել այս նշանի համար, քանի որ նրանք ավելի դյուրազգաց կդառնան, քան սովորաբար։ Կա հնարավորություն, որ կարող են բախվել անցյալի հարաբերությունների հետ։

Աղեղնավոր – հոկտեմբեր: Հոկտեմբերը ամիս է, երբ նրանք պետք է ուղղեն իրենց սխալները։ Որքան շատ պատրաստ լինեն իրենց վրա վերցնել պատասխանատվություն՝ իրենց անցյալի համար, այնքան քիչ խնդիրներ կունենան ապագայում։ Սա դժվար շրջան կլինի։

Այծեղջյուր – մարտ: Մարտը ամիս է, երբ ձեր կյանքում փոքրիկ քաոս կսկսվի, երբ հարցը վերաբերի առողջությանը, այդ պատճառով պետք է հենց հիմա սկսեք մտածել դրա մասին։ Որքան շատ ջանք թափեք հիմա, այնքան քիչ խնդիրներ կունենաք հետագայում։

Ջրհոս – հուլիս: Հուլիսին փորձությունների կենթարկվի ինչպես ձեր առողջությունը, այնպես էլ կյանքը։ Ընդհանուր տարին լավն է այս նշանի համար, բայց այս ամիսը դժվարություններ կբերի։ Նրանց պետք է մեծ ուշադրություն դարձնել իրենց կյանքի այն ոլորտներին, որտեղ դա անհրաժեշտ է։

Ձկներ – մայիս: Մայիսին դժվար կլինի պահպանել հանգստությունն ու չտրվել հույզերին. այս ամիս շատ բան ձեզ հունից կհանի, իրավիճակը դեպի վատը կփոխվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular