ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում Չինաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիներին կորոնավիրուսի թեստ չեն անցկացրել. ահազանգ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում Չինաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիներին հրաժարվել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ անցկացնել՝ ասելով, որ մի քանի նախանշաններ միասին պետք է ունենան եւ ծանր վիճակում լինեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Չինաստանից 3 օր առաջ վերադարձած Գայանե Ապրունցը:

«Օդանավակայաններում բոլոր զննումներն անցնելով` երեք օր առաջ Չինաստանի Տիանժին քաղաքից վերադարձանք Հայաստան:

Չնայած Զվարթնոցում էլ մեզ հորդորեցին հանգիստ գնալ տուն և զուտ երկու շաբաթ զգույշ լինել այլ անձանց հետ շփումներից՝ մեկ օր անց որոշեցինք անցնել բուժզննում:

Այսօր ամբողջ օրը անցկացրեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առավոտյան մեզ հեռախոսով ասացին, որ հիվանդանոցը դեռ չունի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից, իսկ հիվանդանոցում պարզվեց, որ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին եւ ծանր վիճակում են:

Այսինքն մայրս, ով երեկ ջերմում էր, այսօր ՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշաններ միասին ունենա, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ, թեստերը թանգարանային նմուշ չեն եւ գերնպատակ պետք է լինի ախտորոշել վիրուսը հնարավորինս արագ:

Հիվանդանոցի բժիշկները շատ բարեհամբույր էին, բայց իրենք էլ չգիտեին, թե ինչպես համակարգել եւ անցկացնել բուժզննումը:

Այնտեղ հավաքվել էինք 6 հոգով, մեկը ջերմում էր:

Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, եւ 6-իս էլ տարան նույն սենյակ:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրեցին անալիզներ:

Խնդիրն այն է, որ եթե մեզանից որեւէ մեկը լինի վարակակիր, ապա մյուս 5-ը եւս ռիսկային գոտում են:(այսօրվա բուժզննումից հետո :Ճ)

Ոչ մի պատասխան այսօր չստացանք, վաղը առավոտյան պետք է հանձնենք արյան անալիզ:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետեւ չեն ստուգվում:

Ռենտգենը եւ արյան անալիզը չեն կարող ախտորոշել Կորոնավիրուսը»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular