ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինական Ուհանում 10 օրում կառուցված հոսպիտալն սկսել է ընդունել հիվանդներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար 10 օրում կառուցված առաջին մասնագիտացված հոսպիտալը փետրվարի 3-ին ընդունել է հիվանդների առաջին խմբին, որոնց մոտ հաստատվել է ախտորոշումը: Այդ մասին ասված է Հուբեյի նահանգի կառավարության հաղորդագրության մեջ:

«Հոշենշան» հոսպիտալի շինարարությունն սկսվել է հունվարի 23-ին, եւ որպեսզի առաջին հիվանդին ընդունեն դրա համար անհրաժեշտ պայմաններում, 7 հազար բանվոր է շուրջօրյա աշխատել վերջին 10 օրվա ընթացքում: Փետրվարի 3-ի առավոտյան շտապ օգնության 10 մեքենա հոսպիտալ է բերել հիվանդների առաջին խմբին, որտեղ, ինչպես նշում են իշխանությունները, կատարվել է հարկաբաժինների վարակազերծման եւ հիվանդների համար անվտանգ միջավայրի ստեղծման ամբողջ անհրաժեշտ նախնական աշխատանքը:

25 հազար քառակուսի մետր մակերեսով «Հոշենշան» հոսպիտալը նախատեսված է միաժամանակ շուրջ հազար հիվանդ տեղավորելու համար: Հատուկ այստեղ աշխատելու համար ՉԺՀ-ի զինված ուժերն ուղարկել են 1400 բժիշկ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, թիկունքային ապահովման միացյալ ուժերի ռազմաբժշկական ինստիտուտներից:

Քաղաքի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման եւ վարակվածների մշտապես աճող թվի պատճառով որոշում են ընդունել կառուցել երկու մասնագիտացված հոսպիտալ: «Լեյշենշան» երկրորդ հոսպիտալը կսկսի հիվանդներին ընդունել փետրվարի 6-ին: Դրա մակերեսը կկազմի 60 հազար քառակուսի մետր: Այստեղ կարելի կլինի տեղավորել մինչեւ 1600 մահճակալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular