«Գ.Ծառուկյան» հիմնադրամի նվերները վարդենիսցի սահմանապահներին
ՎԻԴԵՈ«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծամասշտաբ ծրագրերի շարքը: Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որտեղ հարյուրավոր սահմանապահ զինծառայողներ արժանացել են հիմնադրամի նվերներին: Միջացառումներին մասնակցել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, փոխանցել Գագիկ Ծառուկյանի բարեմաղթանքները: Նրանք նաև ջերմ շփում են ունեցել սահմանապահների հետ, լսել նրանց խնդիրներն ու խոստացել աշխատել դրանց լուծման ուղղությամբ: