ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էվրիկա» դպրոցում նշել են Բարեկենդանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի «Էվրիկա» դպրոցում նշվել է հայկական ավանդական կենցաղում շատ սպասված ու սիրված տոներից մեկը՝ «Բարեկենդանը»։ Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը, տոնի առթիվ դպրովի աշակերտներն ու մանկավարժները հյուրընկալել են բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանին և «Սասուն» ազգագրական համույթին։

Բարեկենդանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից մեկն է, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն:

Ինչպես նշում է «Էվրիկա» դպրոցի տնօրինությունը, «ազգային ավանդական արժեքների պահպանումն ու արժևորումը մատաղ սերնդի դաստիարակության կարևոր բաղադրիչներից է։ Միայն ազգային խորը գիտակցումով անհատը կարող է համամարդկային մարդասիրական արժեքների կրողը լինել»։

Տոնի կապակցությամբ «Էվրիկա»-ի սաները պատրաստել էին Բարեկենդանի ավանդական ուտեստներ, տիկնիկներ ու երգեր։ Օրվա սկզբին նրանք իրենց կատարումներով ուրախացրին մանկավարժներին ու դպրոցի հյուրերին։ Այնուհետև աշակերտներն ու «Սասուն» ազգագրական համույթի անդամները միասին շուրջպար բռնեցին, խաղացին մի շարք՝ տոնի օրվան նվիրված ավանդական խաղեր։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դպրոցի սաներին ծանոթացրեց ազգագրական մի շարք երգերի ու պարերի պատմությանը։ Նա երեխաների հետ խոսում էր ընտանիքին ու Հայրենիքին հավատարիմ մնալու կարևորության մասին, խրատներ տալիս նրանց, հորդորում լավ սովորել և սիրել մեր ժողովրդի պատմությունն ու ավանդույթները։

Օրն ավարտվեց երեխաների և դպրոցի աշխատակիցների կողմից պատրաստված ուտեստների հյուրասիրությամբ, երգ ու պարով։

 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular